Ըստ երևույթին Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան այդպես էլ չի յուրացրել իր կյանքի գլխավոր դասը՝ երբեք մի կատակեք Քարդաշյան-Ջեներ գերդաստանի հետ։
Բլեք Չայնան Ռոբ Քարդաշյանից բաժանվելուց հետո հայտնել է, որ Ռոբ Քարդաշյանի հետ իր ռեալիթի շոուն փակվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի միջամտությունների պատճառով, փոխանցում է TMZ:
29-ամյա սթրիփթիզի պարուհին դատի է տվել Քիմ Քարդաշյանին ու Քրիս Ջեներին ՝ հայտնելով, որ Քիմը հատուկ է այնպես արել, որ Rob$Chyna շոուն ձախողվի E! ալիքում, որը սերտ համագործակցում է Քարդաշյան գերդաստանի հետ։
Քիմը որոշել է պատասխան հայց ներկայացնել Չայնայի դեմ, հայուհու փաստաբանները հայտնում են, որ Բլեքի մեղադրանքները անհիմն են, աղջիկը պարզապես ուզում է փող վաստակել։ Քիմի իրավաբանները հավաստիացնում են, որ շոուն չեղարկվել է այն պատճառով, որ Չայնան մինչ այդ դատի էր տվել Ռոբին ու դատարանի միջոցով հասել օրդերի, որը Ռոբին թույլ չի տալիս մոտենալ նրան։ Քանի որ Ռոբը չի կարող նրան մոտենալ, այդ շոուի նկարահանումները ըստ էության անհնար են դարձել։ Ի դեպ, Չայնան ավելի ուշ հետ է կանչել Ռոբի դեմ իր բոլոր մեղադրանքները, և Ռոբը հիմա աղջկան ամսական 20 հազար դոլարի ալիմենտ է վճարում։ Քիմի փաստաբանները նաև նշում են, որ Քիմը Չայնայի մեղադրանքները հիմարություն է անվանել, նաև հիշեցրել նրան ու նրա փաստաբաններին, որ Չայնան մի քանի անգամ երեխային մենակ էր թողել տանը ու երեկույթներ հաճախել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը