ԽՈՅԵՐ
Դուք այսօր հաստատ գիտեք, թե ինչ է ձեզ կարելի եւ ինչ չի կարելի։ Ձեր մտերիմները, այդ թվում եւ սիրելին, պետք է հետեւեն դրան, որպեսզի չարժանանան ձեր զայրույթին։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին բավականին խոցելի եւ անվճռական կլինի, ինչն անուղղելի վնաս կհասցնի ձեր հարաբերություններին։ Եվ միայն դուք կարող եք նրան խելքի բերել եւ ստիպել գործել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հունվարի 5-ին ձեզ անսպասելի հանդիպում է սպասվում մի մարդու հետ, ով լուրջ ազդեցություն կունենա ձեր անձնական կյանքի վրա։ Միգուցե հենց նրա շնորհիվ դուք կծանոթանաք ձեր կյանքի կեսի հետ կամ էլ կկարգավորեք հարաբերությունները սիրելիի հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հոգ տարեք այսօր նրանց մասին, ովքեր ձեզանից թույլ են։ Ձեր մտերիմների եւ բարեկամերի մեջ հաստատ կլինեն այդպիսինները, իսկ դուք ուժեղ եւ ինքնուրույն մարդ եք։ Նրանք ձեր կարիքը կունենան, ինչպես երբեւէ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հունվարի 5-ին դուք ցանկացած ասպարեզում ձեզ հավասարը չեք ունենա։ Եթե դուք արդեն ունեք սիրելի, ապա նա այսօր հպարտությունից կփայլի, որ նա ձերն է։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու եք դուք հենց նման կերպ գործում։ Ձեր պահվածքը չի տեղավորվի նրա տրամաբանության մեջ, ինչը նրա համար անհասկանալի կլինի։ Աշխատեք բացատրել նրան ձեր պահվածքի դրդապատճառները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունվարի 5-ին ձեր սիրելին ձեզ կպատմի ձեզ ինչ-որ հրաշալի եւ զարմանալի պատմություն։ Աշխատեք ցույց տալ ձեր բոլոր զգացումները, որպեսզի սիրելին հասկանա՝ դու՞ր է գալիս պատմությունը ձեզ, թե՞ ոչ։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեզ դժվար կլինի որոշել, թե ինչ անել ձեր անձնական կյանքում ստեղծված իրավիճակում։ Ձեր իմաստությունն ու կենսափորձը ձեզ մեկ բան կասեն, իսկ սիրտը՝ մեկ այլ։ Թե ում լսել, որոշեք ինքներդ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հունվարի 5-ին ձեր սիրելիին հեշտ չի լինի ձեր բոլոր հարցերին անկեղծ եւ արագ պատասխանել, այդ իսկ պատճառով չարժե նրանից շատ բան պահանջել եւ խորը իմաստ փնտրել նրա ասած ամեն մի բառի մեջ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք նրանից սպասում եւ, կարեւորը, ինչու։ Սա իր հետ կբերի բազում անմիտ հարցեր, կասկածներ։ Արժե՞, արդյոք, զուր տեղը վատնել նյարդերը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հունվարի 5-ին ձեր երջանկությունը կարող են մթագնել տհաճ մանրուքները։ Դուք կամ պետք է պայքարեք դրանց դեմ, կամ էլ համակերպվեք։ Բայց հիշեք, որ դրանք ձեր հարաբերություններում միայն ժամանակավոր են։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի որոշ խոսքեր ձեզ բավականին լուրջ կվախեցնեն։ Միգուցե դրանց մեջ իսկապես թաքնված է սպառնալիք ձեր հանդեպ, իսկ միգուցե դա ձեր երեւակայության արդյունքն է։ Ամեն դեպքում, զգույշ եղեք ձեր ենթադրությունների մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին