Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը, որը կինոյի աշխարհում երկրորդ «Օսկար» են համարում:
Մեր նախընտրած գործով՝ կարմիր գորգի կերպարներն ավելի ուշ կդիտարկենք, իսկ առայժմ ձեզ կներկայացնենք մրցանակի հաղթողներին, որոնք հանձնել են The Beverly Hilton հյուրանոցում:
Եվ այսպես՝ ձեզ ենք ներկայացնում հաղթողների հիմնական ցանկը.
Դերասան Գարի Օլդմանը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում: Օլդմանը առաջադրված էր «Մութ ժամանակներ» ֆիլմում դերի համար:

Այս անվանակարգում պայքարում էին նաեւ Թոմ Հենքսը («Գաղտնի թղթապանակ»), Տիմոթի Շալամեն («Ինձ իմ անունով դիմիր»), Դենիել Դեյ Լյուիսը («Անտեսանելի թել») եւ Դենզել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել, Esq.»):
Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը «Ոսկե Գլոբուսի» մրցանակը ստացել է լավագույն կանացի դերի համար դրամատիկական՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի համար:
Անվանակարգում պայքարել են նաեւ Մերիլ Սթրիփը, Սալլի Հոքինսը եւ Միշել Ուիլյամսը:
Լավագույն դրամա՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ՝ «Լեդի Բերդ» (Lady Bird)

Լավագույն ռեժիսոր՝ Գիլյերմո դել Տորո, «Ջրի կառուցվածքը» (The Shape of Water)
Օտար լեզվով լավագույն ֆիլմ՝ «Սահմանագծին», ռեժիսոր Ֆաթիհ Աքըն (Գերմանիա)

Լավագույն մինիսերիալ կան հեռուստաֆիլմ ՝«Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)
Մինիսերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան՝ Էվան ՄակԳրեգոր, «Ֆարգո» (Fargo)

Մինիսերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի՝ Նիքոլ Քիդման, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)
Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Լորա Դերն, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)
Մինիսերիալի կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Ալեքսանդր Սքարսգարդ, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)

Սեսիլիա Բ. դե Միլլի անվան պատվավոր մրցանակ՝ Օփրա Ուինֆրի։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, Rex, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով