Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Իմ պատմությունը. «Չնայած կյանքն առանց իրար չէինք պատկերացնում, բայց չէինք կարող միասին լինել»

22:46, 29 ապրիլի

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը, իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Առաջին կուրսի ուսանողուհի էի, երբ ամուսնացա: Սակայն մի քանի տարի անց մենակ մնացի՝ երեխայի հետ… Երկրորդ անգամ չամուսնացա: Անցան տարիներ, իսկ ես մենակ էի:

Սոցիալական ցանցում ինձ գրեց 29 տարեկան մի երիտասարդ ծրագրավորող՝ Դավիթ անունով: Նա ամուսնացած չէր: Առաջարկում էր հանդիպել, ես, բնականաբար, մերժում էի: Ջերմ խոսքեր, հանդիպման առաջարկներ…

Ամիսներ անց, գարնանը, ընդմիջման ժամին հանդիպեցինք բացօթյա սրճարանում, պարզապես որպես վիրտուալ ընկերներ: Ես հիացած էի նրանով. բարձրահասակ, գեղեցիկ, լուրջ, խելացի մարդ էր: Ընդմիջումը, կարծես, չէր ավարտվում: Ցրտեց, եւ սուրճը շարունակվեց մոտակա փակ սրահում: Երկար զրուցեցինք, երեկոյան նա ինձ տուն ճանապարհեց:

Մենք հիացած էինք միմյանցով… Բայց մեր միջեւ տարիներ էին ընկած` 10 եւ ավելի…

Երկրորդ հանդիպման առաջարկները երկար ժամանակ մերժում էի… Վախենում էի… Բայց ամիսներ անց կայացավ երկրորդ հանդիպումը, նաեւ առաջին համբույրը, որ մինչեւ այսօր այրում է շուրթերս…

Մենք ամեն օր շփվում էինք համացանցում, երբեմն՝ հեռախոսով, ու չնայած կենտրոնում էինք աշխատում ու շատ մոտ, այնքան մոտ, որ աշխատասենյակի պատուհանից երբեմն ժպտում էինք միմյանց, բայց չէինք հանդիպում:

Ջերմ խոսքեր, հիացմունքի փոխադարձ արտահայություններ, սիրո խոստովանություններ, սեր, սեր, սեր…

Երրորդ, բայց արդեն լուրջ հանդիպումը կայացավ մեր ծանոթությունից գրեթե մեկ տարի անց… ու տեւեց երկու տարի:

Մենք այնքան երջանիկ էինք, կար սեր, հարգանք, հիացմունք եւ կիրք…

Մեր հանդիպումը փոխեց երկուսիս կյանքն էլ: Մենք ապրում էինք միմյանցով՝ ամեն րոպե, ամեն վայրկյան, անսահման երջանիկ էինք ու երկուսս էլ շռայլ մեր խոստվանություններում… Այդ մասին միայն երազել կարելի էր…

Ես ճաշակեցի սեր, որը բավական է իմ ամբողջ կյանքի համար եւ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար…

Երազը տեւեց 2 տարի… Ես հղի էի…

Չնայած կյանքն առանց իրար չէինք պատկերացնում, բայց չէինք կարող միասին լինել: Ե՛ս չէի կարող: Իմ սերն այնքան մեծ էր, որ ուզում էի նա ամուսնանա մի աղջկա հետ ու երջանիկ լինի, նա ծնողների միակ տղան էր… Չէի կարող թույլ տալ, որ խնդիրներ ունենա…

Ես ազատվեցի մեր երեխայից, որը հիմա արդեն դպրոցական կլիներ: Ափսոսում եմ, բայց այլ կերպ չէի կարող: Մենք բաժանվեցինք մեծ դժվարությամբ, տառապանքով… Եվ, ինչպես ընդունված է ասել, այրեցինք բոլոր կամուրջները: Նույնիսկ հիմա, երբ գրում եմ այս տողերը, արցունքներս խեղդում են…

Որքան ինձ հայտնի է, նա դեռեւս մենակ է եւ մեծ հաջողություններ ունի կարիերայում, ես՝ նույնպես:

Շնորհակալ եմ քեզ, Դավիթ, սիրո ու երջանկության համար: Երջանիկ եղիր:

Ա.Ա.»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել