Այսօր թողարկվել է Ջերի Օփենհայմերի (New York Times-ի ամենամեծ պահանջարկ ունեցող հեղինակը)՝ The Kardashians: An American Drama («Քարդաշյաններ․ Ամերիկյան դրամա») գիրքը։ Ջերին գիրքը գրելու ժամանակ զրուցել է Քիմ Քարդաշյանի մոր նախկին բոյֆրենդ, լուսանկարիչ Ալֆրեդ Մ․ Գարսիայի հետ։

Քրիս Ջեները, որի իսկական անունն է Քրիսթեն Հոութոն, մինչև Ռոբերտ Քարդաշյանի հետ 1978-ին ամուսնանալը, բորտ ուղեկցորդուհի էր աշխատում։ Գարսիայի խոսքով՝ նրանց ծանոթացրել էր Քրիսի ընկերուհին՝ Մենգլը, որի հետ Քրիսթենն ապրում էր այն ժամանակ, ու որը նրա լավագույն ընկերուհին էր։ Քրիսթենը որոշել էր մոդել դառնալ և խնդրել էր Գարսիային լուսանկարել իրեն։ Ալֆրեդը Քրիսթենին գեղեցկուհի չէր համարում։

«Քրիսթենը պոդիումում հայտնվելու համար չէր լուսանկարվում։ Նա ի սկզբանե գիտեր, թե ինչ է ուզում։ Նա ուզում էր փող ու փառք։ Ու ուզում էր ամուսնանալ Ռոբերտ Քարդաշյանի հետ, որի հետ ութ տարի առաջ էր ծանոթացել։ Առհասարակ, նա միշտ հարուստ տղամարդկանց հետ էր հանդիպում: Ունենալով շատ ցածր աշխատավարձ, նա միշտ թանկարժեք մեքենաներով էր գալիս նկարահանումների։ Շուտով մենք բաժանվեցինք, քանի որ ինձ լուսանկարչությունն էր հետաքրքրում, այլ ոչ թե աշխարհիկ կյանքը»,- նշում է Գարսիան՝ հավելելով, որ իրենք առայսօր լավ ընկերներ են մնացել։

«Քրիսը միշտ հանդիպում էր հարուստների հետ ու ավելիին էր ձգտում։ Երբ նա ամուսնացավ Ռոբերտի հետ, նա այդ ամուսնությունն անվանեց «հաջող գործարք», իսկ ինձ հրավիրեցին հարսանիքին որպես լուսանկարիչ։ Պսակադրության արարողությունն անցել էր շքեղ մեթոդիստական եկեղեցում։


Ռոբերտը բարձրակրունկ կոշիկ էր հագել, իսկ Քրիսը տափակ կոշիկներով էր, որպեսզի ավելի ցածրահասակ թվա»,- պատմում է Գարսիան։



Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի