Էսպրեսոն թունդ սեւ սուրճ է, որը եփվում է սուրճի սարքով: Դա յուրօրինակ «լաբորատորիայի արքա» է. հենց դրա հիման վրա են ստեղծվում սրճային մյուս ըմպելիքները:
Էսպրեսոն ժողովրդականություն է վայելում ռեալիստների, պահպանողականների եւ ծայրաստիճան ուղղամիտ մարդկանց շրջանում: Դժվար է նրանց որեւէ բան համոզել. որոշում կայացնելիս նրանք առաջնորդվում են միայն սեփական սկզբունքներով: Փոխարենը կարելի է հույս դնել նրանց վրա: Այդ ըմպելիքի սիրահարներն ամենից հաճախ գերադասում են էլիտար մեքենաներ, խիստ ոճ, դասական երաժշտություն:
Լատտեն շերտավոր սրճային կոկտեյլ է, որը կազմված է էսպրեսոյից, կաթից եւ կաթնային փրփուրի որոշակի քանակությունից: Կաթնային փրփուր լցնելիս բարի աշխատողները պատկեր են նկարում ըմպելիքի մակերեւույթին:
Լատտե են նախընտրում հրապարակայնություն սիրող մարդիկ: Նրանք հումորի լավ զգացում ունեն: Ամենից հաճախ նրանք ընկերախմբի ոգին են եւ մեծ ժողովրդականություն են վայելում հակառակ սեռի մոտ: Հանգստյան օրվա երեկոյան այդ մարդիկ հավանաբար ինչ-որ տեղ ուրախ ժամանակ են անցկացնում: Նրանք սիրում են պարային ռիթմեր, աղմկոտ երեկույթներ եւ ռեստորանային սնունդ:
Կապուչինոն էսպրեսոյի եւ փրփրուն կաթի խառնուրդ է: Դրա պատրաստման համար էսպրեսոն 1։1 հարաբերակցությամբ խառնում են կաթի եւ կաթի փրփրուրի հետ: Դա աշխարհում իր ժողովրդականությամբ երկրորդ ըմպելիքն է:
Կապուչինո սիրում են ռոմանտիկները, երազողները եւ բոլորը, ում զգացմունքները գերակայում են բանականության նկատմամբ: Ամենից հաճախ այդ մարդիկ բարի սիրտ ունեն, բաց հոգի եւ գնահատում են շրջապատողների ազնվությունը: Այդ իդեալականորեն հավասարակշռված ըմպելիքի շատ սիրահարներ նախընտրում են ծովի մոտ ապրել, սեդաններով շրջել, որակյալ փոփ լսել: Եվ քաղցրի սիրահարներ են:
Ամերիկանոն էսպրեսո է, որը բացվում է տաք ջրով կամ էլ պատրաստվում է ֆիլտրով սրճեփում:
Ամերիկանոյի սիրահարները ռացիոնալ են եւ գերադասում են կյանքից ամեն ինչ վերցնել: Նրանք միշտ հասցնում են, փնտրում են իրենց նպատակին տանող ամենակարճ ուղին, որպես կանոն, հաջողակ են: Նրանց դուր է գալիս բոհեմական կենսակերպը, նրբին երաժշտությունը եւ սպորտային մեքենաները: Նման անհատներն ամենից հաճախ քաղաքի կենտրոնից հեռու են ապրում, որովհետեւ ունայնություն չեն սիրում: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, հանգիստ, մեկուսի բակում:
Արդար կլինի նշել, որ սուրճի բաղադրատոմսերը չորսից զգալիորեն ավելի շատ են: Ինչ անել, եթե ձեր զրուցակիցը ուրիշ մի բան է պատվիրել: Գործի դրեք տրամաբանությունը եւ նույնաբանությունները: Օրինակ` ռիսետտոն, դոպպիոն, արեւելյան սուրճը կարելի է մտցնել էսպրեսոյի խմբի մեջ: Վիեննական սուրճը` կապուչինոյի: Իսկ էսպրեսո մակիատոն` լատտեի:
Այսինքն սրճախմությունից կարելի է ոչ միայն համային հաճույք քաղել, այլեւ բարելավել սեփական հոգեբանական հմտությունները: Դա հատկապես պետք կգա բոլոր կարգերի ղեկավարներին եւ նրանց, ովքեր հաճախ են բանակցություններ վարում: Ղեկավարին հերիք է մի որոշ ժամանակ հետեւել, թե ինչ են խմում իր ենթակաները, որպեսզի գաղափար կազմի նրանց բնավորության մասին: Իսկ բանակցողների հոգեբանական որոնումների ժամանակը սահմանափակ է: Այդ պատճառով մի մոռացեք «հակառակ կողմից» հետաքրքրվել, թե նա ինչ սուրճ է նախընտրում: Պատասխանը թույլ կտա նվազագույն սխալներով եզրահանգում անել:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում