Անցած տարվա վերջին Ալեքսանդր Մասլյակովին մեղադրեցին կոռուպցիայի մեջ ու զրկեցին «Планета КВН» ընկերության ղեկավարի պաշտոնից։ Forbes-ի հաշվարկներով՝ КВН-ի հեռուստահեռարձակումներից, հյուրախաղերից ու մասնակիցների առանձին ելույթներից գոյացող եկամուտը տարեկան առնվազն 3․5 մլն դոլար է կազմում։
«Дни» գրում է, որ Մոսկվայի կենտրոնում հսկայական բնակարանից բացի, նա նաեւ 400 քառ․ մ մակերեսով առանձնատուն ունի Ռուբլյովկայում։ Խաղի մասնակիցները պատմել են այն մասին, թե ինչպես է գումար վաստակում հեռուստահաղորդավարը։
«КВН ապրանքանիշով ելույթ ունենալու իրավունքի համար թիմերը վճարում են իրենց բոլոր հյուրախաղային ու կորպորատիվ ելույթներից ստացած եկամուտների 10-20 տոկոսը՝ ըստ իրենց հանրաճանաչության,- բացատրել են КВН-ի թիմերի անդամները,- Հենց թիմերը հայտնվում են հեռուստաեթերում, նրանք միանգամից հաղորդավարին պատկանող ընկերության հետ հինգ տարով պայմանագիր են կնքում այն մասին, որ պարտավոր են տեղեկացնել իրենց հյուրախաղերի մասին ու դրանցից տոկոսներ փոխանցել։ Նրանց արգելված է օգտագործել իրենց կերպարներն ու ծրագրերն առանց ընկերության թույլտվության։ КВН-ի հանրաճանաչ թիմը կարող է տարեկան մինչեւ 15 համերգ տալ։ Կորպորատիվների միջոցով հնարավոր է մեծ գումարներ վաստակել։ Փոխանցվող տոկոսներից էլ բավականին մեծ եկամուտ է գոյանում»։
Մասլյակովը, փաստորեն, КВН-ի թիմերը դարձնում է կթու կովեր, իրավազուրկ ստրուկներ։
«Ամբողջ թիմին կամ մեկ առանձին մասնակցի փառատոնի կամ համերգի հրավիրելու համար պետք է կապվել «ԱՄիԿ» ընկերության հետ, որը հայտնում է, թե ինչ գին է պետք վճարել։ Մենք թիմի համար վճարում էինք 300 հազար ռուբլի, եւ 100-200 հազար ռուբլի՝ առանձին անդամների ելույթների համար։ «КВН-շիկների» եկամուտի աղբյուրը հյուրախաղերն են, համերգները, կորպորատիվները,- ասում է Սերգեյ Պիսարենկոն,- Արդեն սիրված մասնակիցներին հրավիրում են նաեւ հաղորդավարների աշխատանքի։ Հեռուստաընկերությունները վճարում են նրանց՝ սցենարներ գրելու համար։ Ո՞վ է, օրինակ, գրել «Ֆիզռուկ», «Կուխնյա» հեռուստասերիալների սցենարը։ Իսկ Comedy Club-ի համար ո՞վ է գրում։ Կամ էլ թեկուզ «Ինտերն», «Ունիվեր», «Դայոշ մալադյոժ» սերիալների համար։ Ամենուրեք «КВН-շիկներ» են, որոնց ուրիշ ընկերություններն իրենց կողմն են գրավում հենց КВН-ի խաղաշրջանի ժամանակ։ Հենց КВН-ում են «աճել» նաեւ Comedy Club-ի հիմնադիրները։ Ի դեպ, Իվան Ուրգանտի համար կատակներ է գրում նախկին «КВН-շիկների» մի ամբողջ բանակ»,- մեջբերում է հաղորդման մասնակիցներից մեկին «КП»-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը