Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լմար Օդոմը մասնակցել է Mancave շոուին, որտեղ պատմել է Քլոեի հետ հարաբերությունների մասին։ La Lakers-ի նախկին բասկետբոլիստը նշել է, որ գիտի, թե հատկապես որ պահին է ինքը հասկացել, որ իրենց հարաբերություններն ապագա չունեն։
«Ես հասկացա, որ ամեն ինչ ավարտվել է, երբ Քլոեն արդեն փոխում էր երկրորդ կամ էլ երրորդ բասկետբոլիստ բոյֆրենդին»,- ասել է Լամարը, ու նրա այդ արտահայտությունը արագ տարածվել է համացանցում եւ, ըստ երևույթին, բարկացրել Քիմ Քարդաշյանին, որը միանգամից արձագանքել է իր Twitter-ում։
«Կամ պարզապես երկրորդ կամ երրորդ անառականոցից հետո»,- գրել է հեռուստաաստղը՝ ակնարկելով 2015-ի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ Նեւադայի անառականոցում Լամարը կոմայի մեջ է ընկել կոկաինի չափաբաժնի չարաշահումից։
Հիշեցնենք, որ Լամարն ու Քլոեն ամուսնացել են 2009-ին, բայց Քլոեն ապահարզան է պահանջել արդեն 2013-ին՝ հայտնելով, որ Օդոմը դավաճանում է իրեն, նաև չարաշահում թմրադեղերն ու ալկոհոլը։ Ապահարզանը ձևակերպվել է 2016-ին։ Դրանից հետո Քլոեն հանդիպում էր բասկետբոլիստ Ռիկ Ֆոքսի հետ, հետո Ջեյմս Հարդենի հետ։
Հիմա Քլոեն հարաբերությունների մեջ է Տրիստան Թոմփսոնի հետ. 33-ամյա հայուհին երեխա է սպասում մարզիկից։
Հանուն արդարության նշենք, որ Լամարը շոուին նաև հայտնել էր, որ ուրախ է Քլոեի համար ու վստահ է, որ նա լավ մայր կլինի, քանի որ հրաշալի անձնավորություն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը