Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

Հինգ վայր Հայաստանում, որոնք պարտադիր է այցելել՝ ըստ «Комсомольская правда» թերթի

17:13, 19 հունվարի

«Комсомольская правда»  թերթը հրապարակել է մի մեծ հոդված, որը նվիրված է Հայաստանի զբոսաշրջային վայրերին: Թերթի թղթակիցնեը Հայաստան այցից հետո ներկայացրել են հինգ must see, որոնք խորհուրդ են տալիս զբոսաշրջիկներին:

Ծաղկաձոր

«Առաջին վայրը, որը պետք է այցելի ցանկացած զբոսաշրջիկ ձմեռային Հայաստանում, Ծաղկաձոր լեռնադահուկային կուրորտն է։ Սա ամենամեծ ու ամենահայտնի հանգստավայրն է երկրում։ Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան լանջերին, Երեւանից մեկ ժամ հեռավորության վրա։ Ամենաբարձր կետը, որտեղ կարելի է բարձրանալ, 2819 մետրի վրա է։ Կարելի է առանց չափազանցության ասել, որ այստեղից ցնցող տեսարան է։ Նույնիսկ եթե դուք լեռնային դահուկների ու սնոուբորդի վարպետ չեք, Ձեզ միեւնույն է կտպավորի այս վայրը։ Հատուկ նման այցելուների համար է նախատեսված Ծաղկաձորի ճոպանուղին։ Հենց թեկուզ վերեւից դեպի Արարատ լեռ ու հանրահայտ Սեւանա լիճ բացվող տեսարանն ամեն ինչ արժե»:

Սեւան

Հայաստանը լեռնային երկիր է, ու ոմանք կարող են վշտանալ՝ իմանալով, որ այն դեպի ծով ելք չունի։ Միայն թե հայերն ունեն Սեւանա լիճ, որն ամեն ինչից առավել են գնահատում ու սիրում։ Այն ամենամեծ լեռնային լիճն է Կովկասում ու ամենամեծ լեռնային լճերից մեկը աշխարհում։ Ամենեւին էլ չափազանցություն չի լինի ասել, որ Սեւանը Հայաստանի մարգարիտն է։ Ջուրն այստեղ շողշողում է։ Լազուրե մակերեսն անծայրածիր է թվում։ Պատկերը համալրում է մոտակայքում գտնվող վանքը։ 9-րդ դարում հիմնված եկեղեցին Հայաստանի ազգային խորհրդանիշն է ու ամենահայտնի ճարտարապետական սրբավայրերից մեկը։

Բայց այս վայրի գլխավոր առավելությունը ապշեցուցիչ տեսարանը չէ, այլ Սեւանի գանձը՝ հանրահայտ իշխան ձուկը։ Այն կարելի է համտեսել տեղի ռեստորաններում։ Ձկան այս տեսակը էնդեմիկ է, այսինքն՝ այլ ջրամբարներում այն չի բնակվում։

Գառնի

Իսկ Կոտայքի մարզում պահպանվել է Գառնիի հնագույն հեթանոսական տաճարը, որը կառուցվել է 1-ին դարում ու նվիրված է արեւի աստծված Միհրին։ Այս կառույցը յուրատեսակ հայկական Պարթենոն է։ Շինությունը կառուցված է հելենիստական ոճով՝ ազգային ազդեցության տակ, ինչից այն առանձնահատուկ վեհաշուք տեսք է ստանում։ Ուղղանկյունաձեւ սրահ՝ շրջապատված 24 սյուներով։ Ինը 30 սանտիմետրանոց աստիճաններ։ Աստիճանների երկու կողմերում քանդակազարդ սյուներ են։

Գառնին Հայաստանի տարածքում պահպանված միակ հուշարձանն է, որը հեթանոսության ու հելենիզմի դարաշրջանին է պատկանում։ 1679-ին այն տուժել է ուժեղ երկրաշարժից, բայց 20-րդ դարի 70-ականներին այն վերականգնել են։

Գեղարդ

Հայաստանի եւս մեկ խորհրդանիշ է Գեղարդը։ Վայրի անվանումը ծագում է այն Լոնջինի գեղարդից, որով նա խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Վարկածներից մեկի համաձայն՝ գեղարդը Հայաստան է բերել Թադեոս առաքյալը՝ այլ մասունքների հետ միասին։ Հիմա այն ցուցադրված է Էջմիածնում։

Վանքը գտնվում է լեռնային կիրճում ու գրեթե ամբողջությամբ ժայռափոր է։ Այն հիմնվել է մոտավորապես 4-րդ դարում։ Գեղարդը Գառնիից ընդամենը 6 կմ հեռավորության վրա է գտնվում, դրա համար էլ զբոսաշրջիկներին միշտ առաջարկում են այս վայրերը նույն օրը այցելել։ Եկեղեցին միայն բնական լույսով է լուսավորվում։ Հատուկ այդ նպատակով եկեղեցու յուրաքանչյուր սրահի վերեւում անցք է արվում։ Այնպես որ, եկեղեցին նախընտրելի է այցելել ցերեկային ժամերին ու լավ եղանակային պայմաններում։ Եկեղեցական համալիրը՝ հարակից կիրճի ու ձորերի հետ միասին, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Խոր Վիրապ

Հայաստանի բոլոր եկեղեցիները յուրօրինակ են ու մեկը մյուսին նման չեն։ Խոր Վիրապը, որը գտնվում է թուրքական սահմանի մոտ, հատուկ տեղ է զբաղեցնում երկրի ճարտարապետական կառույցների շարքում։ Եկեղեցին հայտնի է իր դիրքով՝ Արարատ լեռան ստորոտին, որի վրա (ըստ Հին կտակարանի) կանգ է առել Նոյան տապանը ջրհեղեղից հետո։ Այստեղից բացվում է դեպի Արարատ թերեւս ամենահիասքանչ տեսարանը, որի վեհությունից շունչդ, ասես, կտրվում է։

Ուշագրավ է, որ եկեղեցին կառուցվել է ստորգետնյա բանտի վրա, որտեղ հայ արքա Տրդատ երրորդը 13 տարի պահել է Գրիգոր Լուսավորչին՝ հայերի առաջին պատրիարքին։ Ի դեպ, Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Մենք թվարկեցինք Հայաստանի ընդամենը հինգ հիմնական վայրերը, որոնք այցելելը պարտադիր է։ Բայց տեսարժան վայրերը, որոնք կարող են հիացնել զբոսաշրջիկներին, այսքանով չեն սահմանափակվում։

Հենց թեկուզ զբոսանքը «Մեգերյան կարպետ» գորգագործության արտադրամասում, որն իր արտադրանքը մատակարարում է հոլիվուդյան աստղերին ու Վլադիմիր Պուտինին, ամեն ինչ արժե։ Չմոռանանք նաեւ «Նոյ» կոնյակի գործարանը, որտեղ դարավոր տակառների մեջ թրմվում ու համի նոր երանգներ է ձեռք բերում խաղողի հյութը։

Շարունակենք. չրերի շուկան։ Հուշանվերների կրպակները։ Եւ, իհարկե, բուն Երեւանը։ Խորհրդային ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած քաղաքն ուրախացնում է իր հրապարակներով, շենքերով, կասկադներով ու երգող շատրվաններով (ձմռանը դրանք վերածվում են դրասանգներով փայլող քանդակների):

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Մեկնե՞լ, թե՞ մնալ. ինչպես է իր ապագան տեսնում հայ երիտասարդությունը
Այո, մեկնել
Ոչ, մնալ