Խոյ
Դուք ինքնավստահ անձնավորություն եք և կատարում եք բոլոր պարտականությունները։ Դուք հեշտությամբ եք կառավարում մարդկանց և տանում իրենց Ձեր հետևից։ Ձեզ կոչումը՝ խոշոր ընկերության ղեկավար։
Ցուլ
Ցուլերը պահպանում են այն, ինչ արդեն ունեն։ Նրանց բարդ է հեռանալ հարմարավետ և սովորական դարձած աշխատավայրից, և նրանք փորձում են որքան հնարավոր է երկար մնալ այնտեղ՝ միևնույն ժամանակ գործածելով բոլոր ջանքերը առաջ գնալու նպատակով։ Ցուլերի կոչումը՝ ֆինանսական գործարքներ։
Երկվորյակներ
Երկվորյակները խելացի են և շատ արագ են ընկալում ինֆորմացիան։ Նրանք պատրաստ են աշխատել օրուգիշեր, եթե վստահ են, որ իրենց գործն օգտակար է շրջապատին և զգալի եկամուտ է բերում։ Երկվորյակների առավել ակնհայտ կոչումը բժշկությունն է։
Խեցգետին
Խեցգետինը չափազանց բարի է և մեծ սիրտ ունի։ Նա կկարողանա բացահայտել իրեն այնտեղ, որտեղ հոգատարություն է հարկավոր։ Դա կարող է լինել մանկապարտեզի դաստիարակի, ուսուցչի, կամ կենդանիների ապաստանի աշխատակցի աշխատանքը։
Առյուծ
Առյուծներն աներևակայելի ուժեղ անհատականություններ են։ Նրանք համատեղում են առաջնորդի և ստեղծագործ անձնավորության հատկությունները։ Պայթյունավտանգ խառնուրդ է։ Առյուծները կկարողանան արտահայտել իրենց ունակությունները ինչպես ղեկավարի պաշտոններում, այնպես էլ արվեստի բնագավառում։ Առյուծներից հրաշալի երաժիշտներ, նկարիչներ և պարողներ են ստացվում։
Կույս
Կույսերին առավել բարդ է գտնել իրենց կյանքի կոչումը։ Նրանց համար կարևոր է, որ իրենց հավատան և այդ ժամանակ ամեն բան կստացվի։ Այս նշանի վերլուծական հմտությունները թույլ են տալիս զբաղվել ֆինանսական գործարքներով ավելի արդյունավետ, քան կենդանակերպի մյուս նշաններին։
Կշեռք
Հաճախ Կշեռքները դեռ մանկուց գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Դա հստակ մասնագիտություն չէ, այլև ուղղություն, որի հետ իրենք ցանկանում են կապել իրենց կյանքը։ Այս նշանի կոչումը կայանում է գեղեցկության և հոգեկան բալանսի պահպանման մեջ։ Հաճախ նրանք դառնում են հոգևորականներ, հոգեբաններ, նկարիչներ և հասարակայնության հետ կապերի մասնագետներ։
Կարիճ
Կարիճը չի մանրանում և հիմնական մասնագիտություն է ընտրում։ Այնպիսի մասնագիտություն, որը թույլ կտա զգալի արդյունքների հասնել։ Հաճախ Կարիճների շարքերում հանդիպում են հանճարեղ գիտնականներ, ծրագրավորողներ, նորարարներ և արվեստագետներ։
Աղեղնավոր
Աղեղնավորը երբեք տեղում չի դոփում և միշտ աշխատում է գնալ առաջ։ Պաշտում է գիտությունը և հաճախ առաջինն է դառնում այն գործընթացների ուսումնասիրության մեջ, որը մարդկությանը դեռ ծանոթ չէ։ Բացի այդ, Աղեղնավորները կարող են լավ բժիշկներ դառնալ՝ հատկապես մանկաբույժներ, հոգեբաններ և գիտնականներ։
Այծեղջյուր
Այծեղջյուրները պահպանողական են և միշտ հավատարիմ են ձևավորված ավանդույթներին։ Այս բծախնդիր և կոկիկ մարդիկ ամեն բան անում են ջանասիրաբար և համառորեն գնում են դեպի իրենց նպատակները։ Նրանք մեծ հաջողությունների են հասնում գիտության, ֆինանսական, ինչպես նաև տեխնոլոգիաների և ճարտարապետության ասպարեզում։
Ջրհոս
Ջրհոսները յուրահատուկ են նրանով, որ հաջողության են հասնում ընտրած ցանկացած ասպարեզում։ Հատկանշական է, որ պատանեկության տարիներին նրանք շատ հավակնոտ չեն։ Հաջողության հասնելու ցանկությունը գալիս է մի փոքր ուշ։ Սակայն երիտասարդ տարիներին Ջրհոսը սկսում է կուտակել իր մեջ տարատեսակ ունակություններ՝ փորձելով նորանոր մասնագիտություններ։
Ձկներ
Իզուր չէ, որ Ձկների նշանը տարբեր կողմեր լողացով երկու ձկների պատկեր ունի։ Մի կողմից սա նպատակասլաց և պրակտիկ անձնավորություն է, իսկ մյուս՝ երազկոտ և գեղարվեստական։ Այս նշանի ներկայացուցիչների շրջանում շատ ստեղծագործողներ և արվեստագետներ են հանդիպում ։ Ձկները պատվավոր տեղեր են զբաղեցնում արվեստի պատմության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին