Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Թեթեւ պետք է լինեն ի սկզբանե: Առաջին իսկ րոպեներից: Մարդն անմիջապես իրեն այնպես է զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի շատ է համապատասխանում, քան նա, ում շուրջը պիտի տարիներով պտտվես: Տղան, որի հետ ծանոթանալուց 15 րոպե հետո պատրաստ ես առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, քեզ համար ավելի լավն է, քան նա, ում 7 տարի անպատասխան նամակներ ես գրել: Աղջիկը, որը քո հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում ավելի լավն է անառիկ գեղեցկուհուց, որին պետք է Բահամներ տանես: Պարզ է, նշանակում է՝ լավ է: Բարդ է, նշանակում է՝ վատ է: Սա աքսիոմա է: Այն ապացուցման կարիք չունի: Ընդհանրապես հարաբերություններում ոչ մի բան չպետք է ապացուցես քո հաշվին:
Կարիք չկա որեւէ մեկին հասնելու, որեւէ մեկին հարմարվելու եւ որեւէ մեկի ետեւից վազելու: Դա մեկ անգամ անելով՝ կանես ամեն անգամ, իսկ ի պատասխան կտեսնես միայն քմահաճ դժգոհ դեմք: Եթե անմիջապես սխալ է ստացվել, կայծ չի բռնկվել, չի կպել՝ կատվի պոչից մի՛ քաշեք: Նշանակում է ձերը չէ: Բարդ հարաբերությունները միայն նրանց են համապատասխանում, ովքեր ձանձրանում են եւ ազատ ժամանակ շատ ունեն: Այդ տառապանքը փչացնում է մնացած բոլորի միայն նյարդերը: Չարժե բարդ հարաբերությունների մեջ թավալվել: Այն հարաբերությունները, որոնց դեպքում միակ բանը, որ անում եք՝ ուրիշի դուդուկի տակ պարելն է, նվաստացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերության բաժակը կլցվի: Թույլ մի՛ տվեք ձեզ բարդ հարաբերությունների մեջ ներքաշվել:
Երկրորդ կանոն
Այս կանոնը երկրորդն է, բայց պակաս կարեւոր չէ: Հարաբերությունները պետք է ուրախություն պարգեւեն: Այս պնդումը եւս ապացուցման կարիք չունի: Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգեւել, այլ միայն նողկանք են հարուցում, այդ երեւույթն արմատից կտրեք: Մի՛ վարժվեք պարզաբանումներին, արցունքներին եւ ափսեներ կոտրելուն: Դադարեցրեք երկար խոսակցությունները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ճանապարհ է դեպի դժոխք: Հենց հարաբերություններից ուրախությունը մի փոքր պակասում է, դրանք անօգուտ են դառնում: Թվում է՝ ավելի պարզ բան չկա:
Բայց չէ՞ որ մարդկանցից շատերը տարիներ շարունակ ծամծմում են իրենց վիրավորանքները: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են անիմաստ պարզաբանումներով: Կարիք չկա դա անել: Հենց գիտակցում եք, որ ձեր բառերը ուրախությունն են խլում՝ փակեք բերանը: Պարզաբանում է սկսվում՝ հեռացեք: Մարդը ցանկանում է միայն մեղադրել եւ հանդիմանել՝ թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում սերմանեն: Հեռացե՛ք: Հարաբերություններն ուրախության համար են: Մնացած բոլոր հարաբերությունները «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն են այդպես ապրում», «սովորույթի համաձայն», «որովհետեւ առանց նրա ավելի վատ կլինի»՝ կարելի է ուղղակի աղբամանը նետել:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը