Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը օրերս երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը։ Մի քանի օր Քիմն ու Քանյեն չէին հայտնում աղջկա անունը։ Բայց հետագայում 37-ամյա հայուհին իր կայքում հայտնել էր, որ աղջկան Չիկագո են անվանել։
TMZ կայքի տրամադրության տակ է հայտնվել աստղերի դստեր ծննդյան վկայականը, որից երևում է, որ ծնունդն ընդունել էր բժիշկ Փոլ Քեյնը, այն նույն բժիշկը, որն օգնել էր Քիմի մյուս երկու երեխաների լույս աշխարհ գալուն։
Հիշեցնենք, որ օրերս 37-ամյա հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին».
«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։ Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն