NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ այլն...
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Օլյա Հակոբյանն է.
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:
Երբ արդեն դիմում պետք է ներկայացնեի Գեղարվեստի պետական ակադեմիա, որպեսզի դառնայի դիզայներ :)
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Մայրիկիս եւ մի քանի մոտ ընկերուհիներիս:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
Երեւի՝ 7 կամ 8: Հստակ չեմ հիշում:
Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
Այ, դա արդեն շատ հասուն տարիքում…
Առաջին հիասթափությունը...
Երբեւէ չեմ խոսում հիասթափություններից: Դրանք շարժիչ ուժ են հանդիսանում առաջ գնալու համար:
Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:
Առաջին դժվարությունները դեռ 4-5 տարեկանում են հանդիպել, երբ ինձանից փորձում էին վերցնել խաղալիքներս, բայց ես դրանք պատվով հաղթահարում էի :)
Ձեր առաջին քայլերը կինոյում:
Առաջին անգամ 19 տարեկանում եմ նկարահանվել «Շանթ» հեռուստաընկերության «Ժառանգներ» հեռուստասերիալում:
Առաջին մեծ հաջողությունը:
Հաջողությունը, լինի դա մեծ կամ փոքր, արդեն իսկ առաջընթաց է, իսկ ես առաջընթաց սիրում եմ, այնպես որ՝ ամեն օրը մի նոր հաջողություն կարելի է համարել:
Ձեզ համար առաջնային է...
Երեխաներս, ծնողներս...
Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:
Այո, երբեք չէի ասել, թե երբ եմ առաջին անգամ սիրահարվել, նաեւ, որ կռվարար եմ եղել :)
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը