Հայտնի է, որ 50-ամյա Պամելա Անդերսոնը տեղափոխվել է իր 32-ամյա սիրեցյալի՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի մոտ՝ Մարսել։ Պամելա Անդերսոնի ու 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի սիրային կապի մասին սկսել էին խոսել դեռ անցած տարվա հունիսին, երբ աստղերին տեսել էին միասին Կաննի փառատոնի ժամանակ։
Daily Mail -ին տված հարցազրույցում դերասանուհին անկեղծորեն պատմել է մարզիկի հանդեպ իր զգացմունքների մասին ու խոստովանել, որ նրա սերն օգնել է իրեն հեշտ վերապրել դաշտանադադարը։
Մարսել տեղափոխված դերասանուհին վերածվել է օրինակելի տնային տնտեսուհու՝ նա պաշտում է խոհանոցը ու ինքն է գնումներ կատարում տեղի շուկայում։ Պամելան խոստովանում է, որ հիացած է ֆրանսիական կերակրատեսակներով ու սննդամթերքի որակով։ Պամելայի երկու որդիները մնացել են ԱՄՆ-ում՝ 20-ամյա Դիլանն ու 21-ամյա Բրենդոնը ընդունվել են համալսարան ու ապրում են իրենց կյանքով։ Ադիլը նույնպես երկու երեխա ունի նախկին հարաբերություններից։
«Ադիլը շատ հոգատար է իմ նկատմամբ,- պատմել է Պամելան,- Մենք շատ առողջ, իսկապես հրաշալի կենսակերպ ենք վարում՝ առանց վեճերի ու տարաձայնությունների։ Երկուսս էլ երեխաներ ունենք, Ադիլը շատ լավ մարդ է։ Ինչ վերաբերում է իմ տարիքին, ապա կինը կարող է գայթակղիչ լինել իր կյանքի ցանկացած փուլում։ Ադիլը հաճախ է ինձ կատակով ասում՝ «դու հավանաբար 30 տարեկան ես, այլ ոչ թե 50։ Հապա ցույց տուր ինձ քո վարորդական իրավունքները, չէ՞ որ դա անհնար է։ Կան բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, որոնք քեզ նման գայթակղիչ չեն։ Ինչպե՞ս է քեզ դա հաջողվում»։
Պամելան խոստովանում է, որ շատ էր վախենում դաշտանադադարից։ Նրա մայրը այդ հարցում դառը փորձ ուներ՝ դաշտանադադարը շատ էր փոխել նրան։ Դրա համար էլ երբ Պամելան զգացել է առաջին ախտանշանները (նա ավելի դյուրագրգիռ էր դարձել ու տրամադրության տատանումներ ուներ)՝ որոշել է արմատապես փոխել իր կենսակերպը։ Դերասանուհին իր տունը վարձակալության է հանձնել ու տեղափոխվել Ֆրանսիա՝ Ադիլի մոտ։ Ու ամենևին էլ չի զղջում իր որոշման մասին։
«Ես չգիտեի՝ կվերադառնամ տուն, թե ոչ։ Ես պարզապես ուզում էի նոր կյանք սկսել»,- ասում է դերասանուհին, որն արդեն բուսակերների համար իր ռեստորանն է բացել Սան Տրոպեում ու նույնիսկ սկսել է վեգանյան շամպայն արտադրել։
Ի դեպ, հիշեցնենք, որ Պամելան բուսակեր է, նաև կենդանիների իրավունքները պաշտպանող շարժման ակտիվիստ։ Պամելան ֆրանսիայի քաղաքապետներից պահանջում է արգելել կենդանիների մասնակցությամբ հնարքներ ցուցադրող կրկեսների հյուրախաղերը։
Լուսանկարները՝ Backgrid, AFP, REX, Getty, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն