Օլգա Բուզովան հիմա թիվ մեկ թրենդ է Ռուսաստանում։ Նրա համերգներն անշլագով են անցնում։ Օրերս Օլյան լեփ լեցուն դահլիճ էր հավաքել Սանկտ Պետերբուրգի «Սառցե պալատում», ու այդ նույն գիշեր համերգ էր տվել նաեւ քաղաքի գեյ ակումբում։
Այսօր էլ լրատվամիջոցները որոշ մանրամասներ են պարզել Օլգա Բուզովայի նախկին սիրեկանի մասին։ «Дни» գրում է, որ «Дом 2» հեռուստանախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի սիրեկանների մասին առասպելներ են հյուսում։ Օրինակ՝ ասում են, որ նա հանուն շահի քնել է Ալեքսեյ Միտրոֆանովի հետ, որն այն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր էր ЛДПР խմբակցությունից։
«Հիշում եմ, որ Օլյայի բոլոր միջոցառումներին միշտ ներկա էր սկանդալային հռչակ ունեցող պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը,- պատմել է Բուզովայի ծանոթներից մեկը՝ կոմպոզիտոր ու պրոդյուսեր Աննա Բորոնինան,- Ասում են, որ Օլյան նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր»։
Չնայած պատգամավորի մարմնի «անձեռնմխելիությունը» միայն Օլյան չէ խախտել։
«Միտրոֆանովի հետ այն ժամանակ շատերն ունեին մտերիմ հարաբերություններ։ Նույնիսկ իմ ծանոթ տղաներից մեկը, որը պարող էր։ Նա ինքն է ինձ այդ մասին պատմել։ Ես ցնցված էի այդ կեղտոտ մանրամասներից»,- ասում է Բորոնինան։
Ի դեպ, գրում էին, որ հենց այդ պատանի գեղեցկադեմ սիրեկանի համար է Միտրոֆանովը լքել Բուզովային։ Իբրեւ տղան բավականին խանդոտ էր ու չէր ուզում պատգամավորին կիսել կնոջ հետ։ Նաեւ խոսում էին, որ Միտրոֆանովն ավելի շատ սիրում էր տղամարդկանց քնքշանքը ստանալ, քան տալ։
Բայց հիմա, ըստ երեւույթին, հնարավոր չէ ստուգել այդ բամբասանքների հավաստիությունը։ Բանն այն է, որ 2014-ի հունվարին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ՌԴ Գլխավոր դատախազին ուղարկել էր հարցում, որտեղ հայտնել էր, որ հիմքեր կան Ալեքսեյ Միտրոֆանովին պատգավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նրան պետք է հետաքննեին որպես դրամաշորթության մասին քրեական գործով վկա: Շուտով Միտրոֆանովը հեռանում է Ռուսաստանից, ու հիմա, ըստ լրատվամիջոցների, Խորվաթիայում է ապրում։ Նա հետախուզության մեջ է գտնվում, իսկ Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը կալանավորել է Միտրոֆանովի ունեցվածքի մի մասն ու մեքենաները՝ որպես փոխհատուցում 1․4 մլն եվրո գումարի չափով պարտքերի դիմաց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների