«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ծնկի իջավ, ծաղկեփնջից պոկեց թերթիկները, գցեց ոտքերիս մոտ եւ ասաց, որ գժի պես սիրում է ինձ». Ելենա Բորիսենկոյի ռոմանտիկ հուշերը

12:17, 14 փետրվարի

Այսօր աշխարհի մի շարք երկրներում սիրահարները տոնում են Սիրո միջազգային օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը: Մենք՝ հայերս, այդ առումով առավելություն ունենք, քանի որ եթե աշխարհում մեկ անգամ են նշում Սիրո օրը, մենք դա անում ենք երկու անգամ՝ Սուրբ Սարգսի եւ Վալենտինի տոների ժամանակ :)

NEWS.am STYLE-ը սիրո թեմայով անկեղծ զրույց է ունեցել հայկական հեռուստաեթերի ամենաանկեղծ եւ անմիջական դերասանուհիներց մեկի՝ Ելենա Բորիսենկոյի հետ: Ելենան իր կյանքի ամենահետաքրքիր սիրային հուշերով կիսվել է մեզ հետ: )

Ելենա, ե՞րբ ես առաջին անգամ զգացել՝ ինչ է սերը:

Որքան ինձ հիշում եմ, սիրահարված եմ եղել, ինձ համար դա նորմալ վիճակ է: Սիրահարվածությունը, բնականաբար, անցնում է, եւ մնում է ճշմարիտ զգացողությունը, իսկ այն շատ պարզ է՝ կամ սիրում ես, կամ՝ ոչ: Ամեն «վերջին» անգամ ես «առաջին» անգամ զգում եմ, թե ինչ է սերը:

Դո՞ւ ես ավելի հաճախ սեր խոստովանում, թե՞ հակառակը՝ քեզ են շատ խոստովանում:

Ինձ ավելի հաճախ են սեր խոստովանում. անընդհատ հայտնվում է մեկը, որն իբր սիրահարված է ինձ: Իսկ ես, քանի որ միշտ սիրում եմ ինչ-որ մեկին, իմ սիրտը միշտ լեռներում է :)

Սիրո մեջ ամենակարեւորը

Ազնվությունը: Սիրո մեջ ամենակարեւորն ազնիվ լինելն է: Գիտես՝ այս հարցին երկար փիլիսոփայությամբ սկսեցի պատասխանել, բայց հետո ջնջեցի գրածս… Սերը լռություն է սիրում…

Սեր խոստովանելու ամենառոմանտիկ տարբերակն ըստ քեզ:

Ինձ համար ամենառոմանտիկը ամենացանկալի եւ սպասված խոստովանությունն է: Վերջին ամենառոմանտիկ խոստովանությունը Երկիր մոլորակի ամենաանռոմանտիկ մարդու կողմից էր :) Նա փորձում էր ամեն ինչ ֆիլմերի սցենարի պես անել, ֆիլմերն օգտագործում էր՝ որպես հուշում. ամեն քայլ անելուց հետո ասում էր. «ըհը, սա էլ արեցի»: Վերջում ծնկի իջավ (անտեսելով մարդկանց), ծաղկեփնջից պոկեց թերթիկները, գցեց ոտքերիս մոտ եւ ասաց, որ գժի պես սիրում է ինձ: Հետո հավելեց շատ լուրջ դեմքով. «Սենց են, չէ՞, անում, սե՞նց ա ճիշտ»:

Սիրո առաջնային ապացույցը:

Ինչպես ասել է Բարոն Մյունհաուզենը, սերը թեորեմ է, որն ամեն օր պետք է ապացուցել: Իսկ մյուս կողմից՝ ճշմարտությունը կամ կա, կամ չկա եւ ապացուցելու կարիք չունի: Բայց սերն ուղղակի խոսքեր չեն, այլ քայլեր են, գործողություններ… Եվ այդ քայլերն արտահայտվում են ամեն օր՝ կենցաղում, առօրյայում: Հենց դրանք են սիրո ամենօրյա թեորեմները, որոնք բնազդաբար լուծելով, ապացուցում ես սերդ:

Համաձա՞յն ես, որ սերը տարիք չի հարցնում:

Դե, իհարկե համաձայն եմ՝ սերը տարիք չի հարցնում բնականաբար: Տարիքային մեծ տարբերությունը կարելի է վերլուծել ե´ւ Ֆրեյդի օգնությամբ, ե´ւ դասական հոգեբանությամբ, ե´ւ էզոթերիկ գիտություններով: Մենք կարող ենք հավատալ դրանց կամ չհավատալ, ընդունել կամ՝ ոչ, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում սիրուց, թե ինչ տեսակի եւ որակի սեր է իրեն անհրաժեշտ: Կարեւորը երջանիկ լինելն է:

Սիրո մեջ ազգությունը կարեւո՞ր է քեզ համար:

Շատ կարեւոր է նույն լեզվով խոսելը, բայց խոսքը ռուսերենի, հայերենի կամ անգլերենի մասին չէ, կարեւորը նույն հարթության մեջ գտնվելն է: Յուրաքանչյուր ազգի մեջ կգտնվի գոնե մեկը, որը քո էմոցիոնալ մոլորակից է: Այլ հարց է, որ ինձ դուր են գալիս նրանք, որոնց մեջ գոնե մի քիչ հայի արյուն կա :)

Սիրո մասին լավագույն երգը

Օ՜, սիրո մասին լավագույն երգերն ինձ համար մի քանիսն են, այսինքն՝ բոլոր այն երգերը, որոնք գրվել են հատուկ ինձ համար: Թույլ տվեք խնայել եւ հարգել այդ մարդկանց զգացմունքներն ու չասել, թե կոնկրետ որ երգերն եմ սիրում :) Իսկ եթե ավելի լուրջ, սիրում եմ բոլոր այն երգերը, որոնք տարբեր սիրային պահերին ուղեկցել են ինձ: Ամեն երգ ունի իր հոտը, գույնը, զգացողությունը: Ես սիրում եմ երաժշտություն եւ սիրում եմ իմ բոլոր սիրային պատմությունների մեղեդիները:

Սիրո մասին լավագույն ֆիլմը

Շատ ֆիլմեր կան, որոնք սիրում եմ, բայց ինձ համար ամենահուզիչը Պավել Արսենովի «Սիրելիներից մի բաժանվեք» ֆիլմն է՝ Աբդուլովի եւ Ալֆերովայի մասնակցությամբ, որտեղ ամուսիններն ամուսնալուծվում են, ամեն մեկն իր կյանքով է ապրում, բայց ֆիլմն ավարտվում է ֆանտաստիկ սիրո տեսարանով: Այն տեւում է մոտ 5 րոպե, առաջին վայրկյանից մինչեւ վերջինը սիրո մասին է: Սկզբում երկար լռություն է, հետո խոսում են անիմաստ, ապուշ բաներից, եւ վերջում կինն ասում է, որ կարոտում է տղամարդուն, այդ խոսքերը վերածվում են հիստերիայի: Այդ ամբողջ տեսարանի ենթատեքստը մեկն է՝ «Ես սիրում եմ քեզ»…

Ելենա, չնայած Հայաստանում շատերն են նշում Սուրբ Վալենտինի օրը, ոմանք կարծում են, որ այն օտար տոն է եւ կարիք չկա նշելու… Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս տոնին:

Ես բոլոր տեսակի տոներին լավ եմ վերաբերվում: Ինձ դուր չի գալիս, երբ ասում են՝ սա հայկական տոն չէ, մի նշեք… Թե Վալենտինը, թե Հելոուինը, թե այլ տոներ… Ես կարծում եմ, որ Հայաստանում ապրող հայերին յուրաքանչյուր տոն օդի պես անհրաժեշտ է՝ միայն ուրախանան, մի դրական լիցք ավել զգան: Նորից հիշեցի Մյունհաուզենին, որը նոր օր էր պեղել՝ մայիսի 32-ը, եւ նրան ստիպում էին հրաժարվել այդ օրվանից:

Կա՞ մեկը, ում կցանկանայիր սեր խոստովանել այս պահին:

Եթե անցյալի ստվերներն ինձ բաց թողնեն, ես կգնամ առաջ եւ այնտեղ կկայացնեմ իմ նոր սիրո խոստովանությունը, իսկ այս պահին ինձ ազատ չարձակող անցյալի ստվերներ, ես սիրում եմ ձեզ :)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ելենա Բորիսենկոն


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել