Խոյ կինն անսովոր կերպով սեքսուալ եւ բուռն խառնվածքով է, ինչպես շփման մեջ, այնպես էլ միայնության պահերին: Նա հազիվ թե իր նոր սիրեկանին ստիպի երկար սպասել եւ հենց առաջին հնարավորության դեպքում կրքոտ գիշեր կնվիրի: Անկողնում պատրաստ է ցանկացած փորձարկման:
Ցուլ կինն անկողնում բավականին պահպանողական է: Պաշտում է սեքսը եւ դրանով զբաղվում է միայն այն տղամարդու հետ, որին ինքն է ընտրում՝ անկախ նրանից, թե որքան վաղուց են ծանոթացել: Իսկ նա, որպես կանոն, ընտրում է այնպիսի տղամարդկանց, որոնք կարողանում են գեղեցիկ սիրահետել եւ զուրկ չեն հումորի զգացումից:
Երկվորյակ կինը սեքսի մեջ այնքան էլ հնարամիտ չէ, սակայն ուրախությամբ կաջակցի ցանկացած կրեատիվ առաջարկի: Քանի որ այս նշանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում անկայունությամբ։ Մի զարմացեք, եթե համատեղ անցկացրած գիշերից հետո տիկինը առանց խղճի խայթի ձեզ փոխարինի ուրիշ՝ ավելի հնարամիտ զուգընկերով:
Հույս չունենաք, թե կին Խեցգետինը հենց առաջին ժամադրությունից հետո ձեր գրկում կհայտնվի: Այդ կանայք նուրբ եւ զգայուն էակներ են: Զուգընկերոջ առաջ նա կկարողանա ամբողջությամբ բացվել միայն երկար եւ գեղեցիկ սիրահետումներից հետո: Սեքսից ակնկալում է ջերմություն եւ քնքշանք: Ուշադիր եւ հոգատար զուգընկերոջ հետ պատրաստ է փորձել Կամասուտրայի բոլոր դիրքերը:
Կին Առյուծն իրեն իսկական աստվածուհի է երեւակայում: Դա նշանակում է, որ նրա հետ սիրո անկողնում հայտնվել կհաջողվի միայն ամենահաջողակ եւ ուշադիր զուգընկերոջը: Սեքսին վերաբերվում է որպես իր գեղեցկությունն ու տաղանդը ցուցադրելու հերթական հնարավորության: Գովեստից հետո պատրաստ է ցանկացած փորձարկման:
Ամեն Կույս վաղ մանկությունից երազում է իսկական արքայազնի մասին (ուշադիր եւ հարուստ), որը կհամապատասխանի իր բոլոր պահանջներին, որոնք, իմիջիայլոց, քիչ չեն: Նրան հնարավոր է անկողին տանել թանկարժեք նվերներով, շրջահայացությամբ եւ ապագայի փառավոր պլանների մասին պատմություններով: Կույս կանայք սեքսում սառն են, բայց առատաձեռն զուգընկերոջ հետ պատրաստ են փորձարկումների:
Դժվար է հասկանալ, թե Կշեռք կանայք ինչ են ուզում կյանքից ընդհանուր առմամբ եւ մերձեցումից` մասնավորապես: Երբեմն իրենք էլ չգիտեն: Բայց հաճույքով են համաձայնում սեքսով զբաղվել, նույնիսկ նոր ծանոթների հետ` պայմանով, որ տղամարդն արտաքինից դուր գա եւ հետաքրքիր զրուցակից լինի: Անկողնում նուրբ են եւ հարմարվող, պատրաստ են կատարել զուգընկերոջ ցանկացած քմահաճույք:
Կին Կարիճը սիրո իսկական քրմուհի է: Նրա համար սեքսը հրաշալի տրամադրության, ամուր առողջության եւ հարաբերություններում ներդաշնակության գրավականն է: Երիտասարդ տարիքում բավականին անկայուն է եւ թափառական: Ընտանեկան կյանքում սովորաբար իրեն նվիրում է մեկ զուգընկերոջ, որի հետ հաճույքով կիսում է իր փորձը:
Կին Աղեղնավորն ինքնահավան է եւ կամակոր, ինչի հետեւանքով հաճախ տառապում է անփոխադարձ սիրուց: Այս նշանի ներկայացուցիչներին հաճախ գրավում են «արգելված պտուղները», ինչի պատճառով նրանք հաճույքով ոտնձգություն են կատարում ուրիշների տղամարդկանց նկատմամբ: Սեքսով զբաղվում են հաճույքով եւ խանդավառությամբ: Հեշտորեն կարող են գիշեր անցկացնել նոր ծանոթի հետ, եթե նա լավ տպավորություն թողնի:
Չնայած կին Այծեղջյուրը սիրում է սեքսը, դրանով զբաղվում է միայն ընտրյալների հետ: Ինչպե՞ս հայտնվել արտոնյալների շարքում: Գլուխ գովել բանկում տպավորիչ հաշվով եւ հավաստիացնել, որ ձեր մտադրությունները լուրջ են: Անկողնում սառն են եւ ավելի կենտրոնացած են իրենց վրա:
Կին Ջրհոսները վաղանցուկ կապերով չեն հետաքրքրվում: Նրանք հաճախ թեթեւամիտ մարդկանց տպավորություն են թողնում, բայց իրականում ուղղակի փնտրում են իրենց տղամարդուն: Սեքսում պահպանողական են եւ հարմարվող, դրանով զբաղվում են ըստ տրամադրության:
Ձուկ կանայք կարող են կյանքի կեսը ծախսել իրենց արքայազնին փնտրելու համար: Այնպես որ, չարժե զարմանալ, եթե այդ ընթացքում նրանք տասնյակի չափ զուգընկերներ փոխեն: Նրանք զգայուն են եւ սենտիմենտալ, սիրում են գրկախառնություններ եւ համբույրներ: Անկողնում հարմարվող են ու միաժամանակ` հնարամիտ:
Աղբյուրը` Dni.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը