Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր Instagram -ում հրապարակել է գրառում՝ նվիրված իր քննադատներին։
Անաստասիա Վոլոչկովան հրապարակել է լուսանկար, որտեղ իր մոր՝ Տամարա Վոլոչկովայի հետ է։ Պարուհին իրեն ատողներին հստակ հասկացրել է, որ մոր հետ լավ հարաբերություններ ունի.
«Ինչ լավ է սիրել ու լինել սիրված։ Պարզապես դա չեն հասկանում ստոր ու սիրո պակաս զգացող կանայք, որոնք իրենց ամբողջ մաղձն ու նախանձը թափում են հաջողակ մարդկանց էջերին՝ ցույց տալով իրենց խոցելիությունը, անգագիտությունն ու խղճուկ բնույթը»,- գրել է Անաստասիան։
Վոլոչկովան հայտնել է, որ հումորով է վերաբերվում քննադատություններին ու այլ բացասական արձագանքներին, որոնք, ի դեպ, անվանել է «լուծ».
«Նայեք այդ գրողների դեմքերին, նրանց փակ ու զրոյական էջերին, նրանց լուսանկարներին։ Ու ամեն ինչ միանգամից հասկանալի կդառնա։ Ու այդ բարոյական այլանդակներն ինձ խորհուրդներ են տալիս՝ ինչպես պարեմ, ինչ տեսք ունենամ, ինչ հագնեմ, ում սիրահարվեմ, ինչ անեմ ու ինչ չանեմ, ում հետ քնեմ, ինչով զբաղվեմ։ Անհեթեթություն։ Ծիծաղելի է»,- գրել է պարուհին:
Անաստասիան նաև գրել է, թե, իր կարծիքով, ինչու են այդ հեյթերներն այդքան շատ գրում իրեն․
«Շատերը դա անում են սեքսի բացակայությունից։ Ու նրանց կարելի է միայն խղճալ։ Իսկ չար ու ստոր մարդիկ չեն կարող գրավիչ լինել։ Ու նրանք նաև չեն կարողանում համակերպվել այն մտքին, որ իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն»,- նշել է Վոլոչկովան։
Իսկ որպես ամփոփում՝ պարուհին բոլորին կոչ է արել լինել ավելի բարի․ «Դատապարտելն ու քննարկելը հեշտ է։ Իսկ, ահա, կատարյալ, առանձնահատուկ մի բան ստեղծելը, հայտնի դառնալը, սեր ու ճանաչում վաստակելը, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ու ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ պահպանելը, տքնաջան աշխատելը՝ արդեն ՈՒՂԻ է, որն անցնել վիճակված է միայն ուժեղներին։ Ուրախացեք ինձ համար, եթե կարող եք։ Ձեզ էլ եմ երջանկություն մաղթում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը