«Реальные пацаны» սերիալի աստղ Արմեն Բեժանյանին Պերմում դատում են, հայտնում է properm.ru-ն։ Դերասանի ու գործարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Խաբեության կամ վստահության չարաշահման միջոցով ունեցվածքային վնաս պատճառելու խոշոր մասշտաբների փորձ՝ հափշտակման նշանների բացակայությամբ»։
Դատավարության սկզբում Բեժանյանի նոր փաստաբանը ժամանակ է խնդրել գործին ծանոթանալու համար։ Դատավորը մեկ ժամով հետաձգել է նիստը։ Դրանից հետո դերասանը դատարանին ներկայացրել է տեղեկանք իր հիվանդության մասին, ու դատական նիստը հետաձգել են ևս երեք ժամով։
Կայքի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնել է, որ ժամը 14։00-ին հայտնի է դարձել, որ դատարանը որոշում է կայացրել Արմեն Բեժանյանին բերել դատարանի դահլիճ։ Ըստ երևույթին, դերասանի հիվանդության մասին տեղեկությունները չեն հաստատվել։ Տղամարդը չի ներկայացել դատարան՝ չունենալով հարգելի պատճառներ, դրա համար էլ ոստիկանները ստիպված են եղել նրան հակադրաբար բերել դատարան։
Հիմա դատական լսումները շարունակվում են։
2016-ի վերջին Օս քաղաքի դատախազությունը պարզել էր, որ դերասանը կադաստրի հաշվառման է ներկայացրել ու անավարտ շինությունների նկատմամբ իրավունքներ գրանցել այն հողատարծանքերում, որոնք վարձակալել էր Օսի քաղաքապետարանից։ Իրականում այդ հողատարածքում ոչ մի շինություն չի եղել, ու դերասանը կեղծ տեխնիկական հատակագծեր է ներկայացրել անավարտ շինությունների առկայության մասին, որոնք կադաստրի ինժեները գրանցել է առանց ստուգելու՝ վստահելով վարձակալողի խոսքին։
Դրանից հետո Բեժանյանը քաղաքապետարանին խնդրել է երկարացնել հողատարածքների վարձակալության ժամկետը՝ առանց սակարկությունների, քանի որ այնտեղ «գտնվում է» անշարժ գույք, որի սեփականատերն ինքն է։ Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ փաստաթղթերի՝ վարձակալողն այդ հողատարածքում ուներ կառույցներ, վարձակալության գումարը կազմել է տարեկան 928,5 ռուբլի՝ այդ բոլոր երեք հողատարածքների համար։ Դատախազության հաշվարկներով՝ Բեժանյանի գործողությունների հետևանքով Օսի բյուջեին պատճառվել է ավելի քան 560 հազար ռուբլու վնաս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)