«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլի արդյունքների շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Մինչ Սևակ Խանաղյանի երկրպագուներն ուրախանում են տաղանդավոր երգչի հաղթանակից, մյուս մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչներն ու երկրպագուները տարակուսած են ժյուրիի ընտրությունից։ Ամեն դեպքում, մենք էլ մեր հերթին ենք որոշել մեկնաբանել Սևակ Խանաղյանի հաղթանակը չեզոք կողմի՝ «Եվրատեսիլի» ու փոփ երաժշտության մասին Eurovoxx կայքի հիմնադիր Էնդի Կարլայլի միջոցով (չէ՞ որ կողքից երևում է այն, ինչ մենք կարող ենք չնկատել)։ Ահա նրա տեսակետը, որը խորհուրդ ենք տալիս կարդալ.
«Սևակի առանձնահատկությունն այն է, որ նա, ի տարբերություն շատերի, իր հետ «Եվրատեսիլ» է տանում ինչ- որ անհատական, ինչ-որ ազնիվ մի բան։ Չիմանալով հայերեն՝ ես զգում եմ նրա երգում շատ անկեղծ մի բան՝ լավ, խորը վոկալով, իսկ երբ նա հասավ իր երգի երկրորդ մասին, ես նույնիսկ ոտքի կանգնեցի։ Բայց արդյոք այդ երգը կհաղթի «Եվրատեսիլում», ես չգիտեմ։ Այն ունի բոլոր նախադրյալները լավ տեղ զբաղեցնելու համար, բայց ես նաև մտածում եմ, որ պետք է այն ավելի լավ մշակել, ինչ-որ ուժեղ բան ավելացնել ու նաև ուժեղ բեմադրություն է պետք։ Ու Սևակը պետք է բարձունքում լինի, քանի որ ոչ ոք հայերեն չգիտի ու նա պետք է ստիպի մեզ զգալ իր երգի բոլոր զգացմունքները:
Չէ՞ որ մենք հիշում ենք, թե ինչպես իսկական զգացմունքն օգնեց Սալվադորին նվաճել բոլորիս սրտերն անցած տարի։ Շատ հնարավոր է, որ Սևակին էլ կհաջողվի դա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային ընտրական փուլի մյուս մասնակիցներին, ապա ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընդհանուր առմամբ մասնակիցները թույլ էին, ես կարող եմ միայն Հասմիկ Շիրոյանի You and I երգը առանձնացնել, ես անձամբ այդ երգն էի աջակցում։ Այդ երգը կարող էր հիթ լինել Եվրոպայում, բայց ինչպես հաճախ պատահում է, նախապես ձայնագրված երգն ու կենդանի կատարումը չէին համապատասխանում իրար, ու անկեղծ ասած՝ Հասմիկն իր ելույթը ձախողեց։ Նա լավ ձայն ունի, ու ես կցանկանայի, որ նա մեկ տարի հետո նորից փորձեր իր ուժերը նույնպիսի ուժեղ երգով։ Ամեն դեպքում, ափսոս, որ ես նրան չեմ տեսնի այս տարվա «Եվրատեսիլի» բեմին։
Ինձ միշտ դուր են եկել Հայաստանի կատարողները, քանի որ նրանք միշտ փայլուն են ելույթ ունենում մրցույթին։ Ու չնայած ես չեմ կարծում, թե 2019-ին մենք Երևան կգանք, ես վստահ եմ, որ Սևակը հոյակապ ելույթ կունենա, ու մենք կկարողանանք հպարտանալ նրանով։ Բայց ես նման առաջարկ ունեմ. խնդրում եմ՝ հանկարծ չորոշեք այս երգը անգլերեն կատարել, թող այն հայերեն լինի, քանի որ մենք մրցույթում կարոտում ենք տարբեր լեզուների հնչողությանը, դրանք մեզ օդի պես պետք են։ Ես շատ եմ ուզում լսել հայերենը Լիսաբոնում՝ «Եվրատեսիլի» բեմին»,- ասում է Էնդին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են