Հայ հայտնիները պաղպաղակ եւ քաղցր ձողիկներ վաճառեցին բարեգործական նպատակով

Blog Li. Սարի Թաղ

Shine&Food. Ի՞նչ են ուտում ֆուտբոլասերներն Աշխարհի առաջնության ժամանակ

Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը հավաքույթ է կազմակերպել 485 աղջիկների հետ

POPcorn blog Բիձայի հետ․ 10 բան, որ պետք չէ անել առաջին ժամադրությանը

VARDA-յի նոր ֆոտոշարքը

Food Fest

Բլոգ Լի. Կոնդ

Shine and Food. Burger Challenge

Նոբել Արուստամյանը, «չարագործ» Ռոնալդուն ու բնակարանի գները ֆուտբոլի ԱԱ ժամանակ՝ Comedy Club-ում

POPcorn blog. պորտուգալական խոհանոց

Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական մաֆիայի, «Comedy club»-ի համասեռամոլների եւ «ճիշտ» խորովածի մասին ՝ Բաստայի «GAZLIVE» շոուի ժամանակ

Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ ԼԱՅՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան

Ի՞նչ են մտածում առողջ սննդի մասին մեր համաքաղաքացիները. Հարցում

«Նորաձեւության ֆորում Երեւան 2018»

Սրբուհի Սարգսյանի հետ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքը՝ Կոնդում

Ինչպես են Թրամփն ու Պուտինը «կռվել» Comedy Club-ում

System of a down խումբը, հայերը երաժշտության մեջ, սեքս, պլաստիկ վիրահատություններ․ Թինա Կանդելակին հյուրընկալվել էր Բաստային

«Ես սիրում եմ ինձ ատողներին»․ Ջասթին Բիբերը 24 տարեկան է դառնում

15:33, 1 մարտի

NEWS.am STYLE-ում մենք մի շարք ունենք, որն անդրադառնում է աստղերի ծննդյան օրերին։ Սովորաբար մենք հրապարակում ենք կամ աստղերի տեսահոլովակները կամ նրանց արտահայտությունները։ Այսօր իր 24-րդ տարեդարձն է նշում Ջասթին Բիբերը, ու մենք որոշել ենք մի քիչ լիցքաթափվել ու հրապարակել նրա արտահայտած մտքերը, քանի որ, ի զարմանս մեզ, մենք համացանցում գտել ենք բազմաթիվ հոդվածներ, որոնք մեջբերում են Բիբերին :)))

Ջասթինը մեզնից չի վիրավորվի, քանի որ հիմա նա զբաղված է Սելենա Գոմեսի հետ հարաբերություններ հարթելով, ու նրանց մոտ ամեն ինչ շատ լուրջ է։ Բիբերն արդեն որոշ ժամանակ խուլիգանություններ չի անում, չի աղմկում, իրեն անվայել չի պահում, նա ամբողջովին կերպարանափոխվել է, օրինակ՝ հավատացյալ է դարձել:

Դե ինչ, կեցցե՛ նա։ Իսկ մենք պարզապես մի քիչ կզվարճանանք՝ ձեզ ներկայացնելով երգչի այն դատողությունները, որոնք նա արտահայտել էր մինչև կերպարանափոխվելն ու իրեն պարկեշտ պահելը։ Եվ այսպես, սկսեցինք։  

Քչերը գիտեն, որ ես ինքս եմ իմ տեսագրությունները հրապարակում YouTube-ում։ Այո, ես 2 տարի այդպես եմ արել։ Ոչ ոք մի ակնթարթում աստղ չի դառնում։ Ես ինքս եմ տարբեր ռադիոկայաններ այցելել, համոզել նրանց, որ լսեն իմ երգերը։ Ձգտել եմ դուր գալ նրանց։

Երբ ես 17 տարեկան դառնամ՝ ես ուզում եմ թողարկել նոր ալբոմ, ուղևորվել շրջագայության ու զբաղվել բարեգործությամբ։

Ես Ջասթինն եմ։ Ոչ թե ինչ-որ աստղ, այլ՝ Ջասթինը։

Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում ու զրկված եմ եղել շատ բաներից, որոնք ունեին մյուսները։ Ես կարծում եմ, որ դա ինձ ուժեղացրել է որպես անձնավորություն, դա ձևավորել է իմ բնավորությունը։

Իդեալական աղջիկը պետք է լինի ուրախ, երկար մազերով, խելացի ու գեղեցիկ աչքերով։   

Ծիծաղելի է, երբ ինձ ատողները ինձ նույնասեռական են անվանում։ Չէ՞ որ նրանց ընկերուհիներն ինձ ավելի շատ են ուզում, քան նրանց։

Ինչ քիչ բան գիտեք իմ մասին և ինչ շատ եք դատապարտում դուք ինձ։

Ես սիրում եմ ինձ ատողներին։ Նրանք այնքան շատ ժամանակ են վատնում՝ իմ մասին մտածելու վրա։ Միթե՞ նրանք համակրելի չեն։

Քրիստոնյա լինելու համար եկեղեցի պետք չէ հաճախել։ Եթե այցելում ես Taco Bell, դա քեզ տակո չի դարձնում։

Սերը ընտրություն է; Սերը զգացմունք չէ։ Ֆիլմերում այն ներկայացնում են որպես հեքիաթ։ Սերն այդպիսին չէ։ Հնարավոր է չսիրել աղջկան, բայց ընտրել նրան սիրելը։

Ես նյարդայնանում եմ մարդաշատ վայրերում, եթե չեմ երգում։ Քանի որ ես երգիչ եմ։

Երբ հայտնի ես դառնում, հայտնվում են մարդիկ, որոնք հավանում են քո բոլոր արարքները։ Դու ինչ-որ բան ես անում, իսկ նրանք ասում են «Հրաշալի է, Ջասթին»։ Ու դու չգիտես, թե նրանցից ով է ճշմարտությունն ասում, իսկ ով՝ ստում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան