Քո զրուցակիցը կարող է ամբողջ ուժով ջանալ վերահսկել իր ձայնի տեմբրը, խոսքը, անգամ միմիկաներն ու ժեստերը, բայց ինչ-որ պահի նա ամեն դեպքում իրեն կմատնի։ Բանն այն է, որ իրենց մարմինն իդեալական վերահսկել կարողանում են միայն հմուտ հետախույզները, որոնք դա տարիներով սովորում են։
Գոյություն ունեն մի շարք ժեստեր, որոնք առավելապես ճշգրիտ մատնանշում են կոնկրետ էմոցիայի առկայությունը։ Եվ ամեն մեկը չգիտի, որ զրուցակիցը դրանք կարող է «կարդալ»։ Այսպես՝ եթե ուզում ես սովորել ժեստերով հասկանալ մտքերը, սկզբի համար մի քանի խորհուրդ։
Որոշ ժեստեր կարելի է երկակի մեկնաբանել։ Օրինակ՝ մարդը կարող է տրորել վերնաշապիկի օձիքը, եթե այդ պահին ստում է, իսկ միգուցե նա պարզապես շոգում է կամ վերնաշապիկն է նեղում։ Այնպես որ զրուցակցի բոլոր «հնարքները» պետք է դիտարկել համատեղ։
Եթե գիտես, որ դիմացինը հակված չէ հույզերի եւ ժեստիկուլյացիայի, փորձիր 3 հակասական նախադասություն ասել։ Այդ պահին հետեւի՛ր նրա ունքերին, շուրթերին եւ հայացքին։ Որպես կանոն՝ դա բավական է, որպեսզի հասկանաս մարդու իսկական ռեակցիան եւ այն, թե որքանով է նա հետաքրքրված ձեր ասածով։
Եթե մարդը ակնհայտ մտերմություն է ցուցաբերում, գրկում է, համբուրում եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ մնացած ժամանակ ձեռքերը գրպանում է պահում կամ կրծքին ծալած, դա տհաճության ակնհայտ նշան է։ Ավելի լավ է նրանից հեռու մնաք եւ թույլ չտաք մտնել ձեր անձնական տարածք։
Ուշադրություն դարձրու՛ զրուցակցի ձախ կողմին (եթե նա ձախլիկ չէ), այդ կողմը դժվար է վերահսկել, հետեւաբար հենց այդ կողմն էլ ցույց կտա, թե ինչ է փորձում թաքցնել մարդը։
Ենթագիտակցաբար ստախոսը կփորձի բերանը ձեռքով փակել։ Սովորաբար դա այտին սեղմած մատն է եւ ափը, որով նա փակում է բերանը։ Ի դեպ, եթե ձեր զրուցակիցն այդպես է անում, դա նշան է, որ նա ձեզ չի հավատում կամ նրան տհաճ է իր ասածը։
Քիթը տրորելը, շուրթի վերին մասում փոսիկը, մատով կամ ձեռքով կլորակներ գծելը վկայում է կեղծավորության մասին։
Հայացքը մի կողմ թեքելը կամ այն թաքցնելը ստի նշան է, ցած գցելը՝ անվստահության եւ վախի նշան է։ Եթե նա հայացքը վեր է գցում, նա ձանձրանում է եւ հետաքրքրությամբ չի լսում։ Նա այդ պահին բոլորովին այլ խնդիրներ ունի, եւ զրույցը նրան չի հետաքրքրում։
Ականջի բլթակը տրորելը վկայում է այն մասին, որ զրուցակիցն ուզում է կարծիք հայտնել եւ ձեր կարծիքի հետ համամիտ չէ։ Երբեմն դա աճող ագրեսիվության նշան է։
Գրագետ եւ հմուտ ստախոսները կարողանում են լավ պահել իրենց, այդ պատճառով այդ իրավիճակում ավելի լավ է կողմնորոշվել զարկերակի խփոցներով (պարանոցի երակը), անհանգիստ հայացքով, աչքերի թարթելով եւ դեմքի գույնով։
Եթե քո աշխատանքը կամ հոբբին ենթադրում է մարդկանց հետ պարբերաբար շփում, պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչպես ես շփվում դու։ Շատ հուզական միմիկան, մարմինը շարժելը, ձեռքի տակ եղած իրերը շուռումուռ տալը եւ հագուստն անընդհատ ուղղելը չեն տրամադրում անկեղծ զրույցի։ Բացի այդ, ձեռքերդ «կողպեքի» մեջ մի՛ պահիր եւ հայացքդ հեռու մի՛ տար զրուցակցից։
Աղբյուրը՝ Lady.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)