Ինչ ուզում եք՝ ասեք, որքան ցանկանում եք՝ հանդիմանեք նրանց, միեւնույն է՝ գեղեցիկ են Քարդաշյան քույրերը։
Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է քրոջ՝ Քորթնիի հետ լուսանկար։
«Օսկարի գիշերը»,-գրել է հայուհին լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ քույրերը ներկա են գտնվել մի երկույթի, որն անցկացվում է հայտնի կինոմրցանակի հանձնման արարողությունից հետո։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում պատմել է բաժանորդներին, թե ինչպես է պետք վարվել հեյթերների հետ։ 37-ամյա հայուհին հրապարակել է ահա այս լուսանկարը, որն ավելի վաղ Instagram-ում էր հրապարակել (լուսանկարում Քիմը, Քորթնին ու Քլոեն Տոկիոյում են, ի դեպ, Քորթնին Prada ապրանքանիշի 3000 դոլարանոց թիկնոցով է) ու գրել․
«Եթե դուք մարդկանց թույլ տաք փչացնել ձեր տրամադրությունը, ապա դուք չեք կարողանա կենտրոնանալ սեփական նպատակների վրա ու չեք կարողանա իրականացնել դրանք։ Պարզապես արեք ձեր գործն ու ուշադրություն մի դարձրեք նեգատիվի վրա։ Ավելի վաղ ես այդ ամենին ուշադրություն էի դարձնում, բայց հիմա ինձ դա բոլորովին չի հուզում։ Ես միայն այն ժամանակ եմ պատասխանում, երբ համարում եմ, որ դա արժանի է իմ ուշադրությանը։ Իսկ մնացած դեպքերում ես միշտ համարում եմ, որ նրանք, ովքեր իմ մասին վատ բաներ են գրում, ազդեցություն չունեն ինձ վրա ոչ հիմա, ոչ մի տարի անց։
Բարկանալ պետք չէ։ Երբ թողարկվեց իմ օծանելիքի վերջին հավաքածուն, ես իմ հեյթերներին այդ օծանելիքները նվեր ուղարկեցի, դա նշանակում էր, որ ես կշարունակեմ անել այն, ինչ անում եմ՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում իմ մասին»,- պարզաբանել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ