Ռուսական էստրադայի եւ շոու բիզնեսի աստղերը հայրենասիրության մասին տարօրինակ ընկալում ունեն։ Բեմից ու հեռուստաէկրանից նրանք անընդհատ խոսում են հայրենիքի մասին, սեր խոստովանում Ռուսաստանին ու գործող իշխանություններին, սակայն նրանց երեխաները՝ պատգամավորների երեխաների նման, սովորում, բուժվում ու ապրում են արտասահմանում, այն երկրներում, որոնց քննադատում են Ռուսաստանի իշխանությունները։ Աստղերը տներ ու սեփականություններ ունեն այդ նույն Նահանգներում, չնայած չեն սիրում այդ մասին խոսել։
Ամեն դեպքում, երեկ Ռուսաստանում անցկացվել են նախագահի ընտրությունները, որում քվեարկել են նաեւ Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը։ Իսկ մինչ այդ աստղերը մեկնել էին Կիպրոս, որպեսզի ստանան այդ երկրի քաղաքացիություն։
«Дни»-ն գրում է, որ Ալլա Պուգաչովան իր երիտասարդ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի ու երեխաների՝ Լիզայի ու Գարրիի հետ միասին Կիպրոս է ուղեւորվել։ Ասում են, որ նրանց ընտանիքին նկատել են կղզու լավագույն հյուրանոցներից մեկում։ Ընդ որում՝ նրանք ընդամենը երկու օր են անցկացրել այնտեղ։ Լրագրողները պարզել են, որ Պաւգաչովան ու Գալկինը Կիպրոս էին ժամանել գործերով, որոնք կապված են այդ երկրի քաղաքացիություն ստանալու ու այնտեղ անշարժ գույք գնելու հետ։ Այստեղ գործում է մի ծրագիր՝ ըստ որի յուրաքանչյուրը կարող է ստանալ եվրոպական անձնագիր՝ երկրի անշարժ գույքում ներդնելով մինչեւ երկու միլիոն եվրո (թե աստղերի ինչին է պետք Կիպրոսի քաղաքացիությունը, չեն հայտնում, բայց, ըստ երեւույթին, երբ գա ԱՅՆ օրը, նրանց, ինչպես եւ շատ ուրիշների, ապաստան է պետք լինելու)։
Ինչպես հայտնում է StarHit-ը՝ աստղերn ընդարձակ բնակարան են ձեռք բերել քաղաքի ամենահարմարավետ ու ժամանակակից թաղամասերից մեկում։
«Նրանց բնակարանը Նեապոլիս թաղամասում է գտնվում՝ հին պատմական քաղաքի ու տուրիստական գոտու սահմանին։ Դա եզակի նախագիծ է՝ տպավորիչ ենթակառուցվածքով, հսկայական կանաչ տարածքներով»,- մեջբերում է պարբերականը կիպրյան ռիելթորների մեկնաբանությունները։ Մասնագետները պատմել են, որ աստղերի բնակարանը արդեն պատրաստ է, սակայն այնտեղ վերանորոգում է պետք անել։ Տան կողքին կառուցվում են առեւտրային ու ժամանցային կենտրոններ։
Փորձագետները նաեւ գնահատել են «անհավանական բնական լանդշաֆտը, որի առավելությունն է այն հանգամանքը, որը ծովը շատ մոտ է։
«Ամուսինները երեխաներին էլ էին բերել իրենց հետ, քանի որ որոշ փաստաթղթերի ձեւակերպման համար պահանջվում էր ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը»,- պարզաբանել են անշարժ գույքի մասնագետները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար