Նիկոլայ Բասկովը պատմել է փողի դիմաց սեքսի եւ Վիկտորիա Լոպիրյովայից երեխա ունենալու ցանկության մասին: Հայտնի երգիչը հարցազրույց է տվել «Комсомольская правда» թերթին, որում խոստովանել է, որ պատրաստ է բազմազավակ հայր լինելուն եւ պարզաբանել, թե ինչպես է կարողացել մերժել համառ երկրպագուհուն:
Բասկովի խոսքով՝ նրա երկրպագուներից մեկը փողի դիմաց հանդիպում է առաջարկել նրան, սակայն երգիչը կտրականապես մերժել է:
«Ես նույնիսկ չքննարկեցի դա: Բայց նա պնդում էր՝ «Կոլյա, ասա՝ որքա՞ն»: Ես ասացի՝ «Իմ օրգանիզմի առանձնահատկություններն այնպիսին են, որ հիմա սեւահերներին չեմ արձագանքում...», իսկ նա պատասխանեց՝ «Ես կփոխեմ վարսերիս գույնը»,- պատմել է արտիստը:
Հիմա Նիկոլայը երջանիկ է Վիկտորիա Լոպիրյովայի հետ հարաբերություններում։ Ավելին, 2017-ի հոկտեմբերի 5-ին սիրահարները պետք է ամուսնանային Չեչնիայում, սակայն հարսանիքը անորոշ ժամկետով հետաձգել են։
Երգիչը մտադիր է երեխաներ ունենալ Լոպիրյովայից։
«Ես արդեն մի որդի ունեմ (Բրոնիսլավը, Սվետլանա Շպիգելի հետ ամուսնությունից) ու հիմա դուստր եմ ուզում։ Կամ գուցե ևս մեկ որդի։ Ես ևս երեք երեխա կցանկանայի ունենալ»,- ասում է Բասկովը։
«Ռուսաստանի ոսկե ձայնը» անկեղծ պատմել է գեղեցկուհի մոդելի հետ իր հարաբերությունների մասին։
«Վիկան ֆուտբոլի առաջնության նախաշեմին բարդ գրաֆիկ ուներ։ Մենք Անի Լորակի համերգին էինք, իսկ հենց հաջորդ առավոտյան Վիկան նորից գործուղման էր մեկնել։ Փետրվարին մենք փորձեցինք միասին լինել Մալդիվներում, գոնե հինգ օր, բայց ավաղ չստացվեց։ Կամ Վիկան է զբաղված, կամ ես եմ նկարահանումների։ Ու հետո, ես ու Վիկան արդեն այնքան երիտասարդ չենք, որ 20 տարեկանների նման բուռն զգացմունքներ ունենանք ու կրքեր։ Մի տեսակ ամեն ինչ ավելի հանդարտ է մեր հարաբերություններում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»