Կանոն 1. Երես տվեք ձեզ
ԽՍՀՄ-ի ժամանակներում մեզ ներշնչում էին. «Я-ն ռուսական այբուբենի վերջին տառն է»: Ակտիվորեն քարոզվում էր կյանքը հանուն ուրիշ մարդկանց, հանուն կոմկուսի իդեալների ապրելու միտքը: Արդյունքում մենք ունենք խորապես դժբախտ «երջանիկ քաղաքացիների» մի քանի սերունդ:
Փողը դեպի քեզ գրավելու երկրորդ օրենքն ասում է. «Փողը գալիս է այն դեպքում, եթե այն Ձեզ հարմարավետություն եւ բավականություն է տալիս»: Որպես այդ օրենքի հակառակ կողմ, պետք է հասկանալ. եթե փողը հաճույք չի բերում, չի գալիս: Ավելին ասեմ. երբ փողն ուրախություն չի բերում, դուք ինքներդ դրանից (գիտակցաբար կամ անգիտակցաբար) խուսափում եք, դուրս եք մղում ձեր կյանքից:
Այստեղ է, որ դաստիարակությունը խանգարում է մեզ: Մի կողմից մենք ուզում ենք հարուստ լինել, լավ հագնվել, շատ ճամփորդել ու հանգստանալ, իսկ մյուս կողմից մեր դաստիարակությունը մեզ դրդում է համեստ լինել, ապրել ուրիշների համար, երեխաների, ամուսնու, ընտանիքի, ընկերների. անձամբ Ձեզ փող պետք չէ, այն ձեզ ուրախություն չի բերում:
Իրերի այդ դրվածքն անհրաժեշտ է փոխել: Հենց հիմա ինքներդ ձեզ հարցրեք. «Սիրելիս, ես ի՞նչ եմ ուզում»: Թող որ դա աննշան, բայց հաճելի մի բան լինի` հոգու համար: Գուցե դա փոքրիկ շոկոլադ է կամ մի բաժակ սուրճ, կամ նոր զարդ, կամ որեւէ հագուստ: Երես տվեք ձեզ: Կանոնավոր եղանակով արեք դա: Թող որ ձեր եկամտի մի մասն ուղղվի փող ունենալուց հաճույք ստանալուն: Այդպիսով մենք մեզ թույլ ենք տալիս ցանկանալ (դա ձգում է փողը) եւ հաճույք ենք ստանում փողից (դա եւս ձգում է փողը):
Կարեւոր է: Աստիճանաբար, առանց շտապելու մեծացրեք ինքներդ ձեզ երես տալու ծավալները: Կարող է այնպես լինել, որ դուք ամբողջ փողով ձեզ համար թանկարժեք իր գնեք եւ փողը չհերիքի եւ դուք պարտք կամ վարկ վերցնեք: Այդպես լինում է, երբ երկար ժամանակ ինքներդ ձեզ զսպում եք, իսկ հետո «պոկվում եք»` բոլոր անցած տարիների համար ինքներդ ձեզ փոխհատուցելու: Նման բան կարող է պատահել առաջին եւ երկրորդ չակրայում ցածր էներգետիկայի պատճառով: Այդ հարցին մենք առանձին կանդրադառնանք «Փողային կարմայի վերակոդավորում 28 օրում» մարզման ընթացքում:
Կանոն 2. Ուրախությամբ եւ շնորհակալությամբ ընդունեք փողը
Փողային երկրորդ կանոնն ասում է. փողը գալիս է այն ժամանակ, երբ այն հարմարավետություն եւ հաճույք է բերում: Օրենքը պարզ է եւ անփոփոխ. «Փողը գալիս է այն ժամանակ, երբ Ձեզ հարմարավետություն եւ հաճույք է բերում»: Եթե փողն ուրախություն եւ հաճույք է բերում, անընդհատ գալիս է: Ձեր ամբողջ կանացի էությունը դեպի իրեն է ձգում փողը: Որքան ավելի մեծ հաճույք է ձեզ բերում փողը, այնքան շատ եք այն ձգում դեպի ձեզ:
Երբ ձեզ փող են նվեր տալիս, փոխանցում, տալիս, նվիրում, վճարում, ուրախացեք եւ շնորհակալություն հայտնեք տվողին: Նույնիսկ եթե ձեզ վերադարձնում են ուշացրած պարտքը, մեկ է, ասեք. «շնորհակալ եմ քեզ» եւ ուրախացեք այն փաստից, որ փողը վերադարձել է:
Կանոն 3. Ձեր ձեռքերով անցկացրեք Աստվածային բարեբերությունը
Ուրիշներին բարիք նվիրեք: Բարի գործեր արեք: Բոլոր նախորդ կանոնները կիրառելու դեպքում ձեր եկամուտը հավանաբար ավելացել է եւ ձեզ սկսել են նվերներ տալ. Ձեր եկամտի մի մասը տվեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Փողի մի մասը զոհաբերեք Աստվածահաճո գործին կամ բարեգործությանը: Օգնեք անտուն երեխաներին կամ որբերին:
Փող տվեք` օգտագործելով «Արարչական ազդակը»
Ձեզ փող ուղարկելով` Աստվածային սկիզբն ակնկալում է, որ այդ փողի մի մասը ձեր ձեռքով հասնի նրանց, ովքեր Աստծու օգնության կարիքն ունեն: Հիշեք. «Աստված ձերից բացի, այլ ձեռքեր չունի»: Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը եւ դրա մի մասն ուղղեք բարի գործերի: Աստծուն օգնեք աջակցել մարդկանց, եւ նա ձեզ կօգնի ստանալ այն ամենը, ինչ ուզում եք: Որքան շատ եք նվիրում, այնքան շատ է տրվում ձեզ:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ