Հոգեբանները պնդում են, որ կոշիկը կնոջ համար միայն քմահաճույք չէ։
Գեղեցիկ լինել
Սոցիալական հոգեբանները գիտափորձ են կատարել. աշխատավայրից տարել են բոլոր հայելիները: Տղամարդիկ, երեւում է, դա չեն էլ նկատել, իսկ կանայք սկսել են բուռն վրդովվել, հետո էլ ելք են գտել. սկսել են նայել ապակով ծածկված նկարին եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական կոշիկներին: Որովհետեւ կոշիկը եւ թե դա ինչպես է նստում, միշտ կարող ենք տեսնել: Հերիք է հայացքն իջեցնել ու դրական ազդակ կստանաս. կամ էլ բացասական… Այդ պատճառով անհրաժեշտ է խնամքով ընտրել կոշիկը: Քրիստիան Լուբուտենը կարծում է, որ կինը պիտի կոշկի խանութում առնվազն երկու ժամ անցկացնի եւ այդ ընթացքում առնվազն երկու զույգ փորձի, այդ դեպքում հավանաբար ընտրությունից գոհ կմնա:
Արտաքինը փոխելու միջոց
Ճապոնիայում գեյշաների աշակերտները` մայկոները, բարձր փայտե տանկետկայի վրա ոտնամաններ են կրում, որոնց ներսում բոժոժիկներ կան: Համարվում է, որ նման կոշիկն անճանաչելիության աստիճան փոխում է արտաքինն ու շարժուձեւը: Աղջիկը ոչ միայն տեսողական առումով ավելի բարձրահասակ է դառնում, այլեւ փոխվում են նրա մարմնի եւ դեմքի համամասնությունները: Բացի այդ, լավ կեցվածք է ձեւավորվում եւ փոքրիկ, չափավոր քայլեր դնելու սովորություն: Իհարկե, նման փորձը բոլորովին էլ ոչ բոլոր կանանց է համապատասխանում, սակայն կոշիկի հետ կապված փորձարկումները բոլորին օգտակար են: Կոշիկը շատ ավելի, քան հագուստը, ազդում է ընդհանուր կերպարի վրա: Օրինակ` հերիք է կոշիկի հետ բարձրակրունկներ հագնել եւ թիկունքն անմիջապես ուղղվում է, թեթեւ առաջ է մղվում, իսկ կուրծքն ավելի նկատելի է դառնում:
Ինքնավստահ քայլքով
Կոշիկը կյանքում հենք է խորհրդանշում. մենք կանգնած ենք դրա վրա: Այդ պատճառով ամենատարբեր հատկություններ ունեցող կախարդական մաշիկներն առկա են ամբողջ աշխարհի հեքիաթներում: Մոխրոտիկին հախճապակե կոշիկներ բաժին հասան, որ վստահ լինի իր բացառիկությանը: «Կախարդը Օզ երկրից» հեքիաթում Դորոթին արծաթե կոշիկներ է ստանում, որ ոչնչից չվախենա եւ գտնի տուն տանող ճանապարհը: Մեզ էլ չէր խանգարի կախարդական մաշիկը` տհաճությունները հաղթահարելու կամ ինքնագնահատականը բարձրացնելու համար: Բայց կյանքի տարբեր պահերի կախարդական են լինում տարբեր կոշիկներ: «Որքան շատ են կյանքում խնդիրները, այնքան բարձր պիտի լինի կրունկը», -ասում էր Մերիլին Մոնրոն: Երբեմն մեզ «հախճապակե» կոշիկներ են անհրաժեշտ, որոնք կօգնեն մեզ գրավիչ զգալ: Իսկ երբեմն էլ հարկավոր է «գրեթե տղամարդկային» երկարաճիտ կոշիկներ: Ոզնու մռութով փափուկ մաշիկները հանգստի զգացողություն կտան, իսկ բաց բոկոտիկները կօգնեն լիցքաթափվել:
Աղբյուրը`Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»