1. Սեր եւ հաճելի խոսքեր՝ միայն տոների առիթով. Եթե ձեր ամուսինը նվերներ չի մատուցում տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ նույնիսկ չի հիշում դրանց մասին, նշանակում է՝ կորցրել է հետաքրքրությունը: Իսկ եթե նա նվերներ է մատուցում եւ հաճելի խոսքեր ասում, բայց միայն հատուկ առիթներով... Հնարավոր է՝ դա արդեն սովորություն է դարձել, եւ նա չի էլ մտածում, որ հարկավոր է ավելին անել: Կամ դադարել է սիրել եւ պարզապես ավանդույթներն է պահպանում:
2. Տրամադրության անհասկանալի վայրիվերումներ. Այսօր նա բարկանում է, բղավում ձեզ վրա, հայտարարում, որ չի ուզում ձեզ տեսնել, իսկ հաջորդ օրը գրկում է եւ մերձեցում ցանկանում: Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա նախորդ բառերն անկեղծ չէին: Եթե նա հոգեկան խանգարում չունի, նման պահվածքը պետք է ձեզ անհանգստացնի ու զգացմունքների հարցում կասկածի տեղիք տա:
3. Դուք միշտ մեղավոր եք. Երբ փորձում եք խոսել, նա ասում է, որ խնդիր եք փնտրում այնտեղ, որտեղ այն չկա: Երբ դժգոհում եք նրա ուշադրության պակասից, ասում է, որ դուք եք մեղավոր: Սովորաբար դա նշանակում է, որ նա հեռանալու առիթ է փնտրում:
4. Դուք նրան դուր չեք գալիս. Նա գովեստի խոսքեր չի ասում ձեզ, կարող է նույնիսկ քննադատել ձեզ, ձեր հագուստը, տեսքն ու բնավորոթյունը: Նրան ոչինչ դուր չի գալիս, դուք ամեն ինչ սխալ եք անում: Եվ նա մշտապես ձեզ հիշեցնում է ձեր սխալների մասին:
5. Նա ոչինչ չի անում հանուն ձեր հարաբերությունների. Չի կատարում ձեր խնդրանքները, կարող է նույնիսկ անտեսել ձեզ: Միայն դուք եք անընդհատ զոհողություններ անուն հանուն ձեր հարաբերությունների: Դուք հոգնել եք, իսկ նրա համար միեւնույն է: Պարզապես նա այլեւս չի սիրում: Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, մեզ համար ծանր է տեսնել նրա սխալները: Մենք կարող ենք ծուղակն ընկնել ու մշտապես արդարացնել մարդուն՝ չցանկանալով ընդունել ճշմարտությունը: Բայց հարկավոր է սովորել ընդունել դրանք, հոգ տանել ձեր մասին եւ մտածել, թե ինչպես են ձեզ վերաբերվում:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ