ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շուրջ սկանդալը շարունակվում է։
Պոռնոդերասանուհին այսօր խախտելու է Դոնալդ Թրամփի հետ իր սեքսի մասին լռելու մասին պայմանավորվածությունը։ Դերասանուհին 60 րոպեանոց հարցազրույց է տալու, որտեղ պատմելու է նախագահի հետ սեքսի մասին, ընդ որում` դա անելու է առցանց՝ Camster հոսթինգում։ Վեբ տեսախցիկի առաջ աղջիկը վարելու է անհատական չաթեր, որի մեկ րոպեն չորս դոլար արժե։
«Ես Ձեզ կպատմեմ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դուք գիտեք, թե ում հետ»,- մեջբերել է Սթորմիին TMZ-ը։
Հիշեցնենք, որ դերասանուհին դրամահավաք է սկսել համացանցում քրաուդֆանդինգի միջոցով ու արդեն 200 հազար դոլար է հավաքել, որպեսզի Թրամփին վերադարձնի լռության համար նրա վճարած գումարը։
Ըստ պայմանագրի՝ դերասանուհին պետք է լռեր Թրամփի հետ սեքսի մասին՝ դրա դիմաց ստանալով 130 000 դոլար։ Բայց, հասկանալով, որ այդ պատմության մասին խոսելով ավելի շատ գումար կարելի է վաստակել, Սթորմին, որը հավաստիացնում է, որ իրեն սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, որոշել է խզել պայմանագիրը։
Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը դատի է տվել պոռնոդերասանուհուն՝ պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար։
TMZ-ի փոխանցմամբ՝ փաստաբանը Քլիֆորդից պահանջում է 20 մլն դոլար որպես փոխհատուցում՝ չհրապարակման մասին կնքված պայմանագրի խախտման 20 դեպքերի համար, յուրաքանչյուր դեպքը գնահատվում է մեկ միլիոն՝ ըստ այդ նույն պայմանագրի կանոնների։ Հայցի մանրամասները այս պահին հայտնի չեն։
Իր հերթին NEWS.com.au-ն հայտնում է, որ պոռնոդերասանուհին անցել է ստուգում ստի դետեկտորով, որը հաստատել է ԱՄՆ նախագահի հետ սեքսի մասին նրա հայտարարությունների հավաստիությունը։
Ստուգումն իրականացվել է InStyle ամսագրի օգնությամբ, որին տված հարցազրույցում Դենիելսը պատմել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին։ Դերասանուհին ստուգումն անցել է դեռ 2011-ին, սակայն մամուլն այդ մասին միայն հիմա է իմացել։ Դատելով թեստի արդյունքներից՝ Սթորմիի պատմության հավաստիությունը 99 տոկոս է։ Պոռնոդերասանուհին պատմել է, որ նախագահի հետ սեքսով է զբաղվել՝ նշելով, որ երկուսն էլ սեքսի ժամանակ չեն պաշտպանվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով