Նախ, ազատվեք հին կոշիկներից եւ հագուստից, որը երբեք ոչ ոք այլեւս չի հագնելու։ Հին իրերի կուտակումը վատ տրամադրության եւ անհաջողությունների առաջին նշանն է։ Եթե ափսոսում եք դեն նետել պատռված կամ կրունկը կոտրած կոշիկները, ապա վերանորոգեք այն եւ կարգի բերեք։ Ասում են, որ հին իրերը շատ ուժգին են փակում էներգետիկան ու դեպրեսիա են առաջացնում մարդկանց մոտ։ Այստեղ հարկ է նշել նաեւ հին կահույքի մասին, որն էքստրասենսները «անեծքի մագնիս» են անվանում։
Ազատվեք ճաքած եւ կոտրված ցանկացած ապրանքից, այդ թվում՝ ապակուց։ Ֆեն շույի փորձագետներն ասում են, որ էներգետիկայի համար առավել բացասական է կոտրած եւ ճաքած սպասքը։ Ամենավտանգավորը պատուհանների՝ ճեղքերով ապակիներն են. ըստ ֆեն շուի՝ սա նշանակում է, որ այս ապակին չի ստանում դրական էներգիա դրսից եւ դուրս չի հանում բացասական էներգիան ներսից։ Այս դեպքում դուք գտնվում եք «թակարդի» մեջ։
Անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը Ձեզ հիշեցնում է մարդկանց մասին, որոնց դուք չեք սիրում։ Այս իրերի (դրանք կարող են լինել լուսանկարներ, հագուստ, աքսեսուարներ, նկարներ, թալիսմաներ եւ այլն) հետ կապված կան բացասական մտքեր։
Այս ամենից ազատվելուց հետո, երբ էներգետիկ բալանսի փոխանակմանն այլևս ոչինչ չի խանգարում, հարկ է ամրապնդել ստացված արդյունքը։ Պարբերաբար հետեւեք բալանսին, այլ ոչ թե տարին մեկ անգամ։ Բանն այն է, որ սկզբնական շրջանում այդ հին իրերը ոչ մի վնաս չեն կրում, այլ կուտակում են բացասականը աստիճանաբար։ Մի սպասեք, մինչեւ ամեն բան շատ վատ կլինի, դա սխալ է։
Ուշադրություն դարձրեք տեխնիկային՝ հատկապես հեռուստացույցին։ Այն բացասական ազդեցություն ունի եւ ֆեն շույի մասնագետները խորհուրդ չեն տալիս տեղադրել այն ննջարանում կամ երեխաների սենյակում։ Նույնը վերաբերում է նաեւ համակարգչին։ Այս տեխնիկայի վնասակարությունը պայմանավորված է մագնիսական հատկություներով, որը բացասական ազդեցություն ունի մարդու տրամադրության և օրգանիզմի վրա։ Եթե ձեր բնակարանը մեկսենյականոց է, եւ հեռուստացույցը տեղադրված է խոհանոցում, միեւնույն է, դա խնդրի լուծում չէ. պարզապես դիտեք այն քնելուց մեկ-երկու ժամ առաջ։
Աղբյուրը՝ Soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է