Աշխարհում շատ են քաղաքները, որոնք հաճախ անվանում են գեղեցիկ, հրաշալի կամ հիասքանչ: Ճաշակի հարցում չեն վիճում, բայց ամեն դեպքում քաղաքները, որոնք կարող են անտարբեր չթողնել նույնիսկ ամենափորձառու եւ քմահաճ ճանապարհորդներին, մեր մոլորակում այդքան էլ քիչ չեն: Ստոքհոլմը, անկասկած, դրանցից մեկն է: Ես նույնիսկ կնախազգուշացնեի այնտեղ մեկնել պատրաստվող անփորձ ճանապարհորդներին, քանի որ այս քաղաքի հիասքանչությունը կարող է ձեզ ապշահար անել:
Մարդիկ
Շվեդները, հատկապես շվեդական մայրաքաղաքի բնակիչները, ամենեւին չեն համապատասխանում նրանց մասին մեր կարծրատիպային պատկերացումներին: Եվ հիշեք. այստեղ բծախնդրություն, սառնություն եւ անտարբերություն գոյություն չունի: Եթե դուք շվեդից ճանապարհ հարցնեք, իսկ նա հանկարծ չիմանա, ապա միանգամից ձեզ հետ կսկսի հարցնել այլ անցորդների կամ զանգահարել ընկերներին, որպեսզի օգնի պարզել ձեզ հետաքրքրող տեղեկությունը: Դե, եթե հրաժարվեք նրա օգնությունից, շվեդը չի պնդի. հաջողություն կմաղթի եւ կգնա իր ճանապարհով:
Եթե ցանկացած մեկը հնարավորություն ունի ձեզ օգնել՝ մուտքի տոմսի զեղչ ստանալ կամ ինչ-որ բան ընտրել (լինի դա էքսկուրսիա, պաղպաղակ կամ որեւէ իր խանութում), վստահ եղեք, անպայման այդ օգնության տեսքով հաճելի անակնկալ կստանաք: Ամեն դեպքում, շվեդներին հատուկ չեն ավելորդ անկեղծությունն ու զգացմունքայնությունը, ինչը նրանց շատ հաճելի եւ ոչ պնդերես զրուցակից է դարձնում:
Եթե անգլերեն գիտեք, շփման հարցում ոչ մի խնդիր չեք ունենա. շվեդների 95%-ը եւ մայրաքաղաքի բնակիչների 100%-ը բավական լավ է բացատրվում այդ լեզվով:
Ստոքհոլմ – քաղաք ջրի վրա
Ստոքհոլմի հրաշալի գիծը եւ նրա գլխավոր տեսարժան վայրը ջուրն է: Տեղակայված լինելով 14 կղզիների վրա, քաղաքը միավորում է Բալթիկ ծովի եւ հիասքանչ Մելարեն լճի ջրերը: Շվեդերենից օրհներգի տողերից մեկի թարգմանությունը գեղեցիկ է հնչում. «…ուր միավորվում են Մելարենի քաղցր եւ Բալթիկի աղի ջրերը»:
Անկասկած, ջուրը քաղաքի գլխավոր զարդն է: Բազմաթիվ ջրանցքներն ու Ստոքհոլմի ամբողջ ջրային տարածքը ջրային զբոսանքների համար հրաշալի պայմաններ են ստեղծում: Կարող եք զբոսնել աուդիոուղեկցորդով տուրիստական զբոսանավերով (նման զբոսանքի արժեքը 80-500 կրոն է), որը մի քանի լեզու գիտի, այդ թվում՝ ռուսերեն: Գոյություն ունեն նման բազմաթիվ զբոսանքներ. 40 րոպե տեւողությամբ էքսկուրսիա, Ստոքհոլմի 15 կամուրջների տակով անցնող երթուղի, պատմական Ստոքհոլմ, այս կամ այն կղզին ընդգրկող երթուղիներ: Առավոտյան թռչնակներին այստեղ առաջարկվում են մոտակա արվարձանների գեղեցիկ կղզյակներում էքսկուրսիաներ, երկարատեւ ճամփորդությունների սիրահարների համար էլ գործում են 2-3 ժամ տեւողությամբ մոտորանավակներով զբոսանքներ դեպի ստոքհոլմյան արշիպելագի խորքերը: Արշիպելագում շուրջ 20.000 կղզի կա, եւ դրանց բազմազանությամբ հիանալ արժե:
Զբոսանավերի երկու խոշոր կետերը քաղաքապետարանի եւ թագավորական պալատի մոտ են: Ես, որպես ծովային ճամփորդությունների սիրահար, հաճախեցի առաջարկվող զբոսանքների գրեթե կեսը, եւ ոչ դրանցից ոչ մեկն ինձ չհիասթափեցրեց:
Հին քաղաք
Քանի որ անցյալ հարյուրամյակի կեսերին Ստոքհոլմը զգալիորեն փոխակերպվել է, հին թաղամասեր շատ քիչ են մնացել, բայց հենց այդ պատճառով դրանք ավելի արժեքավոր եւ բացառիկ են:
Գամլա Սթան. շվեդերեն այսպես է կոչվում կղզին, որի վրա տեղակայված է հին քաղաքի սիրտը՝ թագավորական պալատի հետ միասին: Գազային լապտերներով նեղ փողոցներ, հին տներ եւ շվեդական խոհանոցով ռեստորաններ. ինչպես տեսնում եք՝ Գամլա Սթանն այնքան էլ չի տարբերվում զբոսաշրջիկների սիրելի եվրոպական քաղաքների հին կենտրոններից:
Հին քաղաքում կարելի է լավ ճաշել՝ ճաշակելով շվեդական ուտեստները: Բայց այստեղ այդ էժան չի լինի: Մեկ գավաթ գինին կարող է արժենալ շուրջ 100 կրոն, տաք ուտեստը՝ 500: Միս պատվիրելիս անպայման անհրաժեշտ է նշել, թե որքան տապակած եք այն ցանկանում, հակառակ դեպքում, ինչպես ես, կստանաք արյունով բիֆշտեքս. քիչ տապակած միսն այստեղ շատ հարգի է: Չեք սխալվի՝ ցանկացած ձուկ համտեսելով, շվեդները դրանից լավ են հասկանում:
Ավելի համեստ կարող եք ուտել «7-eleven» անվանումով փոքրիկ սրճարաններում կամ «Burger King» արագ սննդի կետերում, որտեղ ճաշի համար կվճարեք առավելագույնը 100 կրոն: Հոթ-դոգերի կրպակների կողքով անտարբեր մի անցեք. տարբեր տեսակի նրբերշիկներով հոթ-դոգերն ու տաք կարտոֆիլը չափազանց համեղ են, հատկապես եթե այն մաքուր օդում ուտեք:
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի