1. Եթե ընտրել եք առաջին աչքը, ուրեմն դուք իսկապես բաց եւ մարդամոտ անձնավորություն եք
Դուք միշտ ուրախ եք նոր ընկերներ ու ծանոթներ ձեռք բերել։ Դուք պատրաստ եք բացել ձեր սիրտը եւ նվիրված ընկեր դառնալ բոլորի համար։ Բացի այդ, դուք կայացած ու ինքնավստահ եք եւ մյուսներին օգնելու պատրաստակամ։
2. Ձեր գլխավոր առանձնահատկությունը՝ բարեխղճություն
Դուք կարող եք դրական ազդեցություն թողնել ցանկացած մարդու վրա եւ համոզված եք, որ մարդուն պետք է գնահատել միայն ըստ իր արարքների, ոչ՝ խոսքերի։
Երբ դուք տխուր եք կամ վատ եք զգում ձեզ, այդ մասին չեք բարձրաձայնում, քանի որ մյուսները չպետք է տեսնեն ձեզ հիասթափված ու անհանգստացած վիճակում։
3. Դուք այժմ երջանիկ չեք
Հավանաբար բավականին հագեցած ու լեցուն անցյալ եք ունեցել եւ այժմ ցանկանում եք գտնել ձեր ներկայիս աշխարհը, բայց դեռ չի հաջողվում։ Միեւնույն ժամանակ դուք փորձում եք նաեւ թաքցնել ձեր տխուր մտքերն ու անկայուն վիճակը։
4. Դուք հոգու խորքում փիլիսոփա եք
Դուք այն տեսակի մարդկանց ցանկին են պատանում, որոնց հետաքրքրում են հարցեր, որոնք վաղուց արդեն «դուրս են եկել շրջանառությունից»։ Երբեմն դուք այնքան եք խորասուզվում ձեր մտքերում, որ ինքներդ եք խճճվում։
Իհարկե, երբեմն գտնում եք այս կամ այն հարցի պատասխանը, բայց հետո նոր հարցեր են ծնվում ձեզ մոտ։
5. Աչք №5 — Խորհրդավոր հոգի ունեցող անձնավորություն
Դուք մինչեւ այսօր չեք հասկացել, թե որն է ձեր իրական տեղն այս աշխարհում։ Դուք մշտապես նոր ոլորտներ եք փորձում։ Ձեր հոգին հակասությունների միախառնուրդ է։ Ձեր տրամադրությունը օրական մի քանի անգամ կարող է փոխվել։
6. Ձեր գլխավոր առանձնահատկությունը չափազանց զգայական ու հուզական լինելն է
Դուք այն մարդկանցից եք, որոնք ամեն ինչ նկատում, եւ ոչինչ չեն մոռանում։ Ապրում եք ներդաշնակ կյանքով, եւ ձեզ շատ հեշտ է հուզել կամ ծիծաղեցնել։ Դուք փխրուն եք, լավատես, եւ կյանքից միայն դրական եք ակնկալում։
7. Ձեր հոգում կրակ ու հուր կա
Ձեզանից մեծ էներգիա եւ կիրք է հորդում։ Դուք կամ ամբողջ սրտով սիրում եք, կամ ամբողջ սրտով ատում։ Դուք մեծ էներգիայով լի եք, բայց երբեմն այն անտեղի եք վատնում։
8. Եթե ընտրել եք 8-րդ աչքը, ուրեմն դուք արտասովոր բնավորություն ունեք
Դուք յուրահատուկ հետաքրքրություններ եւ համոզմունքներ ունեն։ Ձեր անելիքների մասին ոչ մեկին չեք հայտնում, քանի որ նրանք չեն էլ հասկանա ձեզ։ Բայց դուք կոպիտ ասած՝ թքած ունեք ուրիշների կարծիքի վրա եւ առաջ եք շարժվում ձեր ընտրած ուղիով։
9. Դուք կենսուրախ մարդ եք եւ զարգացած ինտուիցիա ունեք
Դուք այն հազվադեպ մարդկանցից եք, որոնք զգում են շրջակա աշխարհը։ Դուք կարող եք գլխի ընկնել , թե ինչ է մտածում դիմացինը, քանի որ շատ լավ հասկանում եք մարդկանց, նրանց պահվածքը, ժեստերը, շարժումները եւ այլն։ Երբեմն ձեզ նույնիսկ հաջողվում է կարդալ մարդկանց մտքերն ու նրանց գաղտնի ցանկությունները։
This Personality Test Is Scarily Accurate –
Pick an Eye And See What it Says About You via Lifter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով