«Вечерний Ургант». Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական սուրճի եւ հայկական սուշիի մասին

Գորան Բրեգովիչի համերգը Երևանում

Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը՝ ուկրաինական «Ձայնում»

Բլոգ Լի. Ես եւ Եվրոպայի քունգ ֆուի առաջնությունը Երեւանում

Shine&Food. Հայկական աղցան` Հունաստանից մեր հայրենակցի խնդրանքով

14-ամյա Սաթենիկ Գեւորգյանը Հայաստանից հիանալի ելույթ ունեցավ «Ты супер» նախագծում

Fan Attack. Մարի Պետրոսյան VS երկրպագուներ

Ինչպես Comedy Club-ը ծաղրեց Մաքսիմ Գալկինի «Лучше всех» հաղորդումը

Հայ երգիչները մասնակցեցին «Բարությունը հիմա է, այստեղ» խորագիրը կրող բարեգործական համերգին

POPcorn blog. TAXI

Թամարա Գվերդծիթելիի համերգը Երևանում

18-ամյա Միրիամ Բաղդասարյանի շքեղ ելույթը կանադական «Ձայնում»

Րաֆֆի Արտոն կրկին փայլել է ֆրանսիական «Ձայն»-ում

Բլոգ Լի. Հին Գյումրիի հմայքը եւ տխուր տրամադրությունը

Shine&Food. Լազանյայի դիետիկ տարբերակ՝ հատուկ ինձ նման «բկլիկների» համար

Fan Attack. Արսեն Սաֆարյան VS երկրպագուներ

«Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը՝ NEWS.am STYLE-ի տոնական ֆոտոշարքում

Միխայիլ Գալուստյանը Ժորիկ Վարդանովի կերպարով «Համլետ» է կարդում «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ

«Եթեր վերադառնալն ինքնանպատակ չէր». Մանե Գրիգորյանն իր նոր հաղորդաշարի, էկրանային դադարի ու վերադարձի մասին

14:05, 11 ապրիլի

Յոթ տարվա եթերային դադարից հետո ժամանակին ամանահայտնի հաղորդավարուիներից մեկը՝ Մանե Գրիգորյանը, վերադարձել է նոր նախագծով: «Անկախ տարիքից»՝ այսպես է կոչվում հաղորդավարուհու նոր ծրագիրը, որն արդեն հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության եթերում եւ իր ձեւաչափով ամբողջությամբ տարբերվում է նրա մյուս հաղորդաշարարերից: Հաղորդման ընթացքում Մանեն ու փորձագետները օգնում են տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով իրենց արտաքին փայլը կորցրած կանանց վերգտնել իրենց գեղեցկությունն ու հմայքը եւ կյանքը սկսել նորից:

NEWS.am STYLE-ը զրուցել է Մանե Գրիգորյանի հետ եթերային դադարի ու նոր հաղորդաշարի մասին:

«Այնպես չէ, որ այս տարիներին, որ եթերում չէի, չէի աշխատում կամ շատ ուզում էի վերադառնալ եթեր։ Կամ այսպես ասեմ՝ եթեր վերադառնալը ինքնանպատակ չէր։ Այո, լինում էին առաջարկներ, բայց ես չէի շտապում, նախ՝ որովհետեւ երեխայիս էի մեծացնում եւ ավելի կարեւորում էի այդ «աշխատանքը», հետո զբաղված էի Երգի պետական թատրոնի աշխատանքներով, իսկ եթերը եղավ այն ժամանակ, երբ եղավ «Անկախ տարիքից»՝ ըստ իս շատ հետաքրքիր նախագիծը, որի շուրջ սիրով աշխատում եմ արդեն մի քանի ամիս»,-ասում է Մանեն:

Հաղորդումը բավականին էմոցիոնալ է այն առումով, որ հերոսուհիները հաճախ ստիպված են հաղթահարել հոգեբանական բարդույթներ՝ կյանքը նոր էջից սկսելու համար, բայց Մանեն նշում է՝ հեշտ կամ դժվար լինելու մասին չի մտածում, փորձում է ամեն ինչ անել, որ կյանքի փոփոխությունների ձգտող հերոսուհիները, ովքեր առանց այդ էլ դժվար որոշումների առաջ են կանգնած, հնարավորինս հեշտ հաղթահարեն այդ ամենը։

«Էմոցիաներ, այո, կան, բայց հավատացեք՝ դրական էմոցիաները շատ ավելի շատ են, որոնք ավելի ոգեւորող են, ու ինչքան էլ հոգնած լինենք, եւ ինձ, եւ նկարահանող մեր թիմին ուժ եւ եռանդ են տալիս»։

«Անկախ տարիքից» հաղորդման առաջին հերոսուհին դարձավ հայտնի երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը, որն ամուսնու կորստից հետո ծանր շրջան էր ապրում: Մանեն պատմեց, թե ինչպես տիկին Գայանեն իր արտաքին փոփոխությունը վստահեց հաղորդման անձնակազմին.

«Գայանե Հովհաննիսյանը դասավանդում է Երգի թատրոնին կից դպրոց-ստուդիայում, ու երբ մենք սկսել էինք փնտրել հերոսուհիներ մեր նախագծի համար, դպրոցում նստած քննարկում էի նախագիծը Գայանեի հետ, եւ նա ասաց. «Ես կմասնակցեմ»։ Շատ ուրախացա, որովհետեւ իրեն շատ եմ սիրում ու ցանկությունս՝ տեսնել երգչուհուն առաջվա պես երիտասարդ եւ գեղեցիկ, շատ մեծ էր։ Արդյունքում՝ ես շատ ուրախ եմ, որ նա դարձավ էլ ավելի ինքնավստահ ու կենսախինդ, եւ այս պահին ամբողջությամբ զբաղված է աշնանը կայանալիք իր մենահամերգի ծրագրերով»:

Մանեն ուրախությամբ է նշում, որ հաղորդմանը մասնակցել ցանկացող կանանց թիվն ավելի շատ է, քան իրենք էին կանխատեսում.

«Երբ սկսեցինք մասնակիցներին փնտրել, չէինք էլ կարող պատկերացնել, որ ցանկացողներն այդքան շատ կլինեն, ինչը շատ հաճելի է։ Քանի որ առաջին եթերաշրջանն էր, փորձում էինք գտնել այն կանանց, ովքեր իրոք ամենից շատն ունեին դրա կարիքը՝ հոգեբանական աջակցության կարիքը։ Բոլորի հետ էլ զրուցում էինք, հետո քննարկում եւ որոշում։ Մեր հաղորդմանը մասնակցել ցանկացող համարձակ կանայք մեզ իրոք շատ ոգեւորում էին»,-նշում է նա:

Հաղորդավարուհու հետ զրուցեցինք նաեւ նոր ձեւաչափի մասին.

«Ֆորմատը ինձ շատ դուր է գալիս, սա մի հաղորդում է, որը կառուցված է մարդու, կնոջ եւ մարդկային ամենատարբեր իրավիճակների շուրջ. տարբեր պատմութնունների միջով անցնել, գալ մի նոր իրականության հասնել՝ անշուշտ շատ հետաքրքիր է»,-ասում է նա՝ հավելելով, որ նոր ֆորմատին անցնելն իր համար հեշտ էր, քանի որ անցումը միանգամից չի եղել:

Անդրադառնալով եթերում չլինելու տարիներին եւ խոսելով էկրանային կյանքը կարոտելու մասին՝ Մանեն նշում է.

«15 տարեկանից աշխատել եմ Հանրային հեռուստատեսությունում, ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ, չկարոտել ու չհետեւել չէի կարող, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին։ Մայրական պատասխանատվությունն ամենահզոր երեւույթներից մեկն է։

Այդ տարիների ընթացքում ակտիվ զբաղվել եմ Երգի պետական թատրոնի պրոդյուսինգով՝ բազմաթիվ համերգային ծրագրեր, ներկայացումներ եւ հյուրախաղեր։ Ունեցել եմ երկու հեղինակային մանկական ինտերակտիվ մյուզիքլ ներկայացումների պրեմիերաներ՝ «Հեքիաթ» եւ «Չար, թե՞ բարի», որոնք հիմա էլ մեր խաղացանկում են ու շատ սիրվել են թե Հայաստանի, թե Արցախի երեխաների կողմից։

Նաեւ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր եւ...» խորագիրը կրող ստեղծագործական երեկոն, որին մասնակցում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երգի պետական թատրոնի նոր եւ հին սերնդի ներկայացուցիչները։ Այս համերգը շատ կարեւոր եւ պարտավորեցնող էր ինձ համար։ Բացի այդ՝ նախորդ տարվա ավարտին ներկայացրեցինք Արթուր Գրիգորյանի երգերի գրքի շնորհանդեսը: Գրքում ներառված են 40 երգեր` նոտաներով, որոնք առանձնացված են 3 խորագրերով` «Ամենքին», «Մանուկներին», «Հայրենիքին»»:

Իսկ հարցին՝ հնարավո՞ր է տեսնենք Մանե Գրիգորյանին կրկին երաժշտական նախագծերում, հաղորդավարուհին պատասխանում է.

«Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն այս պահին «Անկախ տարիքից» նախագիծն է առաջնային»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մանե Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենասեքսուալ հայ աստղը
Սիրուշո
Լիլիթ Հովհաննիսյան
Իվետա Մուկուչյան
Նազենի Հովհաննիսյան