Հովհաննես Ազոյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում սթափվել: Դերասանը, որը «Քայլ արա» շարժմանը միացել է առաջին օրերից, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանությանը կոչ եմ անում վերացնել նախկինում ձևավորված քմծիծաղային մոտեցումները հասարակության բողոքի նկատմամբ և սթափվել… քանի դեռ ուշ չէ …Աստված պահապան լինի յուրաքանչյուրիս…»:
Նշենք, որ գնալով ավելանում է այն հայտնիների թիվը, որոնք այս կամ այն կերպ սատարում են ցուցարարներին: Քիչ առաջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք է հայտնել մեկ այլ սիրված դերասան՝ Մկրտիչ Արզումանյանը:
«Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։
Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։
Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։
Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։
Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու»,- գրել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն