Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
.jpg)
Նա գրել է. «Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը եւ իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ, բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»:
Նշենք, որ ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում եւ մեկնաբանում էր Հայաստանում տիրող իրավիճակը:
Երաժիշտն օրերս իր Facebook-ի էջում անդրադարձել էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը.
«Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ եւ մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից եւ չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին եւ շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել էր նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 3 նոյեմբերի
Բարբարա Պալվինը պատմել է ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի պոդիում վերադառնալու մասին․«Հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է»20:05, 3 նոյեմբերի
Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում14:23, 3 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կիպ զգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ13:18, 3 նոյեմբերի

12:30, 3 նոյեմբերի
Մոտոցիկլետով մահացու վթարից երկու օր անց ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդի ընտանիքը հայտնել է, որ նա կյանքի ընթացքում պայքարել է ալկոհոլի հետ կապված խնդիրների դեմ11:29, 3 նոյեմբերի
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով10:30, 3 նոյեմբերի
