«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոչ մի կերպ չեմ պատասխանել, փորձել եմ թաքնվել տվյալ մարդուց». Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

15:15, 4 մայիսի

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին այս անգամ մոդել եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանն է: Նրանից փորձել ենք պարզել իր ամենահետաքրքիր «առաջինանգամները»:)

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք մոդել:

Իրականում, ես չեմ հասկացել, որ պետք է դառնամ մոդել. դա եղել է մայրիկիս խորհուրդով: Տվյալներս նա է նկատել եւ ինձ ուղղորդել դեպի գեղեցկության մրցույթ, որից հետո ես մոդելային գործակալության կողմից ստացել եմ առաջարկ աշխատել՝ որպես մոդել: Այդ առաջարկն էլ ընդունել եմ մայրիկիս ոգեշնչմամբ: Նա ու ընտանիքիս մյուս անդամներն ինձ ոգեւորեցին: Այդպիսով սկսվեց իմ մոդելային գործունեությունը: Ես շնորհակալ եմ մայրիկիս, որ նա իմ գործունեության մեջ ամենամեծ ներդրումն է ունեցել:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջնահերթ պատմում եմ հայրիկիս, մայրիկիս եւ եղբորս: Մենք ընդհանրապես շատ ենք սիրում միասին ճաշել ու այդ ընթացքում խոսում ենք մեր նորությունների մասին, քննարկում մեր առօրյան, խնդիրները, առաջարկները, մտածում՝ ինչպես անցկացնել առաջիկա շաբաթը: Դա կարծում եմ՝ ընտանեկան ամենաառողջ հարաբերություններն են: Ընդհանրապես մենք ընտանիքով շատ մտերիմ ենք միմյանց հետ եւ ես միշտ ստանում եմ ինձ անհրաժեշտ խորհուրդներն ու ոգեւորությունը:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել եւ սեր խոստովանել:

Գուցե անհավատալի թվա, բայց դեռ չեմ սիրահարվել: Դա ինձ հետ պարզապես տեղի չի ունեցել, բայց հուսով եմ՝ մի օր տեղի կունենա:) Բնական է՝ դեռ ոչ մեկին սեր չեմ խոստովանել, որովհետեւ չեմ սիրահարվել:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Դա եղել է 14 տարեկանում: Ես բավականին ամաչկոտ էի ու այդ ամենից ամաչում էի: Ոչ մի կերպ չեմ պատասխանել, փորձել եմ թաքնվել տվյալ մարդուց:)

Առաջին հիասթափությունը...

Առաջին հիասթափությունս եղել է այն ժամանակ, երբ հասկացել եմ, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի:)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ընդհանրապես, մանկությունս անցել է շատ դժվար շրջանում: Այդ ընթացքում բոլորն, ովքեր մեծացել են Հայաստանում, հատկապես՝ Գյումրիում, շատ դժվարություններ են տեսել՝ թե հոգեբանական, թե կենցաղային, որովհետեւ, առհասարակ, ամբողջ Հայաստանում չկար էլեկտրոէներգիա, չկային տարրական պայմաններ, պատերազմ էր… Դրանք շատ դժվարություններ են ստեղծել, դրա համար չեմ կարող մատնանշել կոնկրետ, թե որն է եղել առաջին դժվարությունը: Բայց դժվարություններն, իհարկե, մեզ ավելի ուժեղ են դարձնում եւ դրանցից պետք է օգուտ քաղել, հաղթահարել ու գնալ առաջ: Դժվարությունները հաղթահարելը շատ ավելի դժվար է, երբ փոքր ես կամ դեռահաս, սակայն, երբ գիտակցական մակարդակդ բարձրանում է, աշխարհընկալումդ փոխվում է, հասկանում ես, որ դժվարությունները պետք են մարդու անձի ձեւավորման համար եւ դրանք իրականում ամենակարեւոր տարրերից մեկն են, որոնք ստիպում են գնահատել կյանքի լուսավոր կողմերը: Այսպես օրինակ՝ դաշնամուրի վրա կան սեւ եւ սպիտակ ստեղներ, եւ նրանց միասնության դեպքում է միայն ստացվում երաժշտություն, նույնն էլ կյանքում՝ սեւ ու սպիտակի միաձուլումն է բերոմ նրան, որ գնահատենք կյանքի լավ ու վատ կողմերը, գնանք միայն առաջ ու մտածենք դրականի մասին:

Ձեր առաջին դեֆիլեն:

Այն տեղի է ունեցել անմիջապես գեղեցկության մրցույթից հետո: Դա նախագիծ էր, որի ժամանակ դիզայներներից մեկի հագուստն էի ցուցադրում: Ես շատ խանդավառված էի: Այդ օրն ընդմիշտ տպավորվել է իմ մեջ, հետո սկսեցի ավելի շատ բեմեր ուզել.. Դա առաջին փորձս էր, որը երբեք չեմ մոռանա:

Առաջին մեծ հաջողությունը:

Մեծ հաջողություն է եղել, երբ սկսեցի համագործակցել Աշոտ Խաչատրյանի հետ եւ 2015 թ-ին մասնակցեցի «Թոփ մոդել Հայաստան» մրցույթին, եւ այն հաղթելով մեկնեցի Եգիպտոս՝ «Թոփ մոդել Աշխարհ» մրցույթին: Դրանից հետո էլ մեծ հաջողություն էր այն, որ ես շահեցի Վիեննա գնալու հնարավորություն եւ դարձա միակ հայուհին, ով ներկայացրեց Հայաստանտը «Միսս Երկրագունդ» մրցույթում՝ տեղ զբաղեցնելով լավագույն յոթնյակում: Այնուհետեւ Miss Globe-ում հաղթանակը… Եւ այդ շղթան շարունակվում է:

Ձեզ համար առաջնային է...

Ինձ համար առաջնային է Աստծուն մոտիկ լինելը, Աստվածահաճո ապրելն ու ընտանիքս: Նրանցից առաջնային ոչինչ չեմ տեսնում: Մնացած ամեն ինչը պարզապես տարրեր են, որոնք պետք են ավելի լավ կյանքի որակ ունենալու համար: Կարծում եմ՝ միշտ այդպես կլինի ինձ համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիթ Մարտիրոսյանի անձնական արխիվից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել