Քանյե Ուեսթը, ինչպես գիտեք, հայտնի է իր թվիթներով, որոնք երբեմն այնքան չկապակցված են իրար հետ, որ 40-ամյա ռեփերի երկրպագուներին տարակուսանքի մեջ են գցում։ Վերջերս Քանյեն հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին, ինչով առաջացրել է շոու-բիզնեսի իր գործընկերների դժգոհությունը։ Այն բանից հետո, երբ երաժիշտը հայտնել է, որ Թրամփը նույնքան եռանդուն է, որքան ինքը, նաեւ քաղաքականության մեջ նոր ուղիներ է փնտրում, ինչպես ինքը՝ երաժշտության մեջ, սոցցանցերում Քանյեի էջերի բաժանորդագրությունից հրաժարվել են Ռիհաննան, Հարրի Սթայլսը, Քենդրիկ Լամարը, The Weeknd-ն ու Քեթի Փերին։ Իհարկե, Քանյեն նաեւ ասել էր, որ չորս հարյուր տարվա ստրկությունը հենց այդ սեւամորթ ամերիկացիների ընտրությունն է եղել։
Ամեն դեպքում՝ Քրիստինա Ագիլերան որոշել է հանդես գալ Քանյե Ուեսթի պաշտպանությամբ ։
«Գիտեք, Քանյեն բազմաթիվ տարբեր բաներ է ասում։ Քանյե Ուեսթի ուղեղը ինչ-որ միստիկ ձեւով է աշխատում։ Ես չեմ կարող դա բացատրել։ Ես միշտ եղել եմ նրա երկրպագուհին։ Եթե նա որեւէ բան է անում,՝ ապա անում է ամբողջ սրտով։ Դա զգացվում է նրա երաժշտության մեջ։ Նա պարզապես ունի իր տեսակետը, նա յուրովի է մտածում։ Երբեմն պարզապես բոլորս էլ մի քիչ չհասկացված ենք»,-W magazine պարբերականին տված հարցազրույցում ասել է 37-ամյա հանրահայտ երգչուհին։ Ի դեպ, հիշեցնենք, որ Քանյեն Ագիլերայի Liberation ալբոմի երկու երգերի պրոդյուսերն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ