1․ Եթե հարցազրույցի եկել է մի աղջնակ կամ երիտասարդ, որոնց ընդունարանում սպասում են մայրը, տատիկը կամ հորաքույրը, որոնք ավարտից հետո նետվում են «բալիկին» հարցեր տալու, ուրեմն մի ընդունեք այդ տեսակ դիմորդներին՝ այստեղ ոչ մանկապարտեզ է , ոչ էլ դպրոց։ Դուք ժամանակ չունեք ոչ գլուխը շոյելու, ոչ էլ արցունքները սրբելու․ ձեզ մոտ բիզնես-ծրագիր է, այլ ոչ թե նախադպրոցականների կենտրոն։
2․ Բոնուսների սիրահար
Նա հետաքրքրվում է ոչ այնքան պարտականություններով և պահանջներով, որքան արձակուրդային, ապահովագրական վճարումներով, կարիերայի արագ շարժի, օրթոդոնտի անվճար այցի և ընդհանուր սենյակի մուտքի մոտ սեփական անունով ցուցանակ տեղադրելու մասին։ Վռնդեք նրան։
3․ Մոլեռանդ մարզիկ
Եթե աշխատանքի ընդունվելիս մարդը նշում է, թե որ հեռավորությունից է կարողանում հետ մղել նետումը, որ նա կհամալրի Ձեր ֆուտբոլի թիմի շարքերը, կամ պատրաստ է ընկերակցել Ձեզ գոլֆում կամ հոկեյում, մերժեք։ Անիմաստ է աշխատանքի վերցնել մի մարդու, որը կարծում է, թե Ձեզ ավելի լավ է ճանաչում, քան Դուք ինքներդ և կարծում է, որ թիմային սպորտը թիմային աշխատանքից կարևոր է։
4․ Մեղքի բարդույթներով տառապող
«Գիտեք, ես արդեն 18 ամիս է չեմ կարող աշխատանք գտնել, սակայն կարդացի ձեր հայտարարությունը և հուսով եմ, որ կընդգրկվեմ ձեր կոլեկտիվում, ե՞րբ կարող ենք հանդիպել, ե՞րբ է Ձեզ հարմար»։ Խնդրող- մուրացող հնչերանգ․ մի՞թե Դուք բարդույթներով մարդ եք ցանկանում վերցնել աշխատանքի։ Ձեզ հաղթող է հարկավոր: Մերժեք այս տեսակ փնտրողին իր իսկ օգտի համար։
5․ Գործը «դանդաղեցնելու» սիրահարները
Որպես կանոն այս տեսակ մարդիկ չեն հետաքրքրվում ձեր ընկերության գործունեությամբ։ Նրանք անհիմն հարցեր են տալիս, կամ ընդհանրապես՝ ոչինչ չեն հարցնում։ Իսկ երբ փորձում ես ճշտումներ անել, նրանք ապուշ կտրած նայում են երեսիդ։ Հնարավոր է, որ դա նյարդային ընկճվածություն է, կամ բնատուր հիմարություն։ Ամեն դեպքում, այս մարդկանց հետ աշխատել չի ստացվի։ Ձեզ անհրաժեշտ է թիմի և արտաքին աշխարհի հետ շփվող մարդ։ Այստեղ «դանդաղեցնելու» ժամանակ պարզապես չկա։
6․ «Բերանը չի փակվում»
Սրամիտ, շատախոս և մեկ հարցազրույցի ընթացքում բոլոր պատմությունները պատմած մարդն, իհարկե, շատ հետաքրքիր է, սակայն եկեք պատկերացնենք, որ դա տեղի է ունենալու ամեն օր։ Շատախոսը ոչ միայն լավ աղբյուր է լրտեսի համար, այլ նաև արժեքավոր հաստիք, բայց միայն մարքեթինգի ոլորտում։ Մնացած բոլոր դեպքերում մերժեք այդ մարդկանց։
7․Մինիմալիստ-ուրբաթախոս
Միավանկ «այո» և «ոչ»՝ այն ամենը, ինչը կարող եք լսել այս տեսակ մարդուց։ Լսելը անգին հատկություն է, սակայն սա հարցաքննություն չէ։ Այսպես լռելը լավ է ատամնաբույժի սենյակում, իսկ Ձեզ զրուցասեր մարդ է հարկավոր, բնականաբար՝ խելամտության սահմաններում։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում