Մենք երեկ գրել էինք, որ Իրինա Ալեգրովան շատ տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։ Բայց նույնիսկ նրա համար 10 մլն ռուբլու կորուստը զգալի է։ Մինչդեռ հենց այդքան գումար էր նա մտադիր ներդնել մերձմոսկովյան Միլորադովո թաղամասում առանձնատան շինարարության մեջ։ Բայց արդյունքում, նա մնացել է առանց փողի ու առանց ամառանոցի։ Բանն այն է, որ Վլադիմիր Դենիսովը, ով պետք է կազմակերպեր այդ շինարարությունը ու ստացել էր դրա համար կանխավճար, անընդհատ ձգձգում էր աշխատանքները։ Երգչուհին խզել էր պայմանագիրը ու խնդրել վերադարձնել 10 մլն ռուբլին։
«Պարտքերը ժառանգաբար բաժին են հասել Դենիսովի այրուն։ Երգչուհուն դեռ ընդամենը 100 հազար են վերադարձրել, այն էլ ՝ երկու տարի անց։ Մնացել է ևս 9․3 մլն»,- մեջբերում է երգչուհու փաստաբանին Starhit-ը։
Բայց այրին չի շտապում մարել պարտքերը ու ասում է, որ ինքը փող չունի։ Չնայած ամուսնու մահից հետո նրան բաժին է հասել բնակելի տուն՝ 11 մլն ռուբլի արժողությամբ, 7 մլն ռուբլի արժողությամբ հողատարածք ու մի քանի թանկարժեք մեքենա։ Սակայն, այրին դեռ չի շտապում ստանձնել իր ժառանգական իրավունքները։ Նա համարում է, որ եթե այդպես անի՝ տունը աճուրդի կդրվի ու ինքը փողոցում կմնա։ Դրա համար էլ նա անում է ամեն ինչ, որպեսզի ըստ փաստաթղթերի սնանկ համարվի։ Երգչուհին նույնպես մտադիր չէ հանձնվել։ Նա վարձակալել է լավագույն փաստաբաններին, որպեսզի վերադարձնի այն գումարները, որոնք իրենից վերցրել էր հանգուցյալ գործարարը։
Բայց Դենիսովը մահացել էր, իսկ փողն՝ անհետացել։ Ըստ շրջանառող լուրերի՝ նա Ալեգրովայի գումարը բիզնեսի մեջ էր ներդրել, բայց բիզնեսը ձախողել էր։ Դրա համար էլ երգչուհին դատի էր տվել։
Հիմա երգչուհին փորձում է դատարանի միջոցով Դենիսովի այրուց հետ ստանալ իր գումարները, հայտնում է Dni-ին:
Մոսկվացի իրավաբաններից մեկը՝ Ռուստամ Իսմայիլովը, պատմել է, թե ինչ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում այդ գործում։
«Բարեբախտաբար, վարկատուի շահերը այս դեպքում պաշտպանված են, ու իր գումարի մի մասը նա կստանա հանգուցյալի ունեցվածքի հաշվին»,- վստահ է փաստաբանը։ Նաև մասնագետը պատմել է, թե ինչ տարբերակներ ունեն Դենիսովի ժառանգները։
«Նկարագրված դեպքում լավագույն տարբերակներն են․ ա) առանձնացնել ամուսնական մասնաբաժինը ընդհանուր ունեցվածքում, որպեսզի ամուսինների համատեղ ձեռքբերած ունեցվածքի կեսը բաժին չհասնի վարկատուներին, բ) սկսել ժառանգության սնանկության ընթացակարգը, որպեսզի տեղի չունենա ժառանգական ունեցվածքի ու հանգուցյալի կնոջը պատկանող ունեցվածքի միաձուլում»,- մեկնաբանել է իրավիճակը իրավաբանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում