Բոբ Ֆետտը` «Աստղային պատերազմներ» կինոսագայի երկրորդական կերպար է, որսորդ, ով սերիալի երկրպագուների շրջանում անհասկանալի պատճառներով «միջգալակտիկական» համբավ է ձեռք բերել։
The Hollywood Reporter պարբերականը հայտնում է, որ Lucasfilm-ը մտադիր է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երրորդ սփին-օֆը նվիրել հենց այդ կերպարին։ Թե ինչով է պայմանավորված այդ որոշումը՝ դեռ անհասկանալի է։
Նախագծի ռեժիսորը կարող է դառնալ Ջեյմս Մենգոլդը։ Նաև կինոստուդիան ծրագրում է սկսել «Աստղային պատերազմների» թեմայով միանգամից մի քանի ֆիլմի նկարահանում՝ հանդիսատեսին ծանոթ կերպարների ՝ այդ թվում, Օբի-Վան Քենոբիի մասնակցությամբ։ Առաջին անգամ Բոբ Ֆետտն էկրաններին հայտնվել է 1980թ.-ին՝ «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» դրվագում, ու զոհվել է «Ջեդայի վերադարձը» դրվագում։ Չնայած կերպարը կրում է սաղավարտ ու նրան քիչ էկրանային ժամանակ էր հատկացվել, որսորդը գրավել է «Աստղային պատերազմների» բազմաթիվ երկրպագուների համակրանքն ու հաճախ է հայտնվում կինոտիեզերքի մասին գրքերում ու կոմիքսներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ