Ռեփի աշխարհում հերթական պարզաբանումներն են։ Բայց դրանց միջամտել է նաեւ Քիմ Քարդաշյանը։
40-ամյա ռեփեր Rhymefest-ն արդեն 15 տարի ծանոթ է Քանյե Ուեսթի հետ ու նրա հայտնի երգերից մի քանիսի համահեղինակն է։ 2003-ին Rhymefest-ը ու Քանյեն ստացել են «Գրեմմի» մրցանակ իրենց Jesus Walks երգի համար,որը բազմաթիվ վեճեր է առաջացրել հանրության շրջանում այն կապակցությամբ, թե տղաներից որն է ավելի մեծ ավանդ ունեցել դրա ստեղծման գործում։
TMZ-ը գրում է, որ Rhymefest-ը հանգստյան օրերին հայտնել է, որ Քանյե Ուեսթը մոռացել է իր կողմից ստեղծված հիմնադրամի մասին, որը աջակցում է Չիկագոյի անապահով բնակիչներին ու կրում էր նրա մոր՝ Դոնդայի անունը։ Ռեփերը Քանյե Ուեսթին մեղադրել է այլեւս Չիկագոյի երիտասարդների ապագայով չհետաքրքրվելու մեջ։
Դա զայրացրել էլ Քիմ Քարդաշյանին։
«Դու լկտիություն ունես օգտագործել Քանյեի մոր անունը, որպեսզի նրան բացասական լույսի ներքո ներկայացնես։ Դու օգտագործում ես Քանյեի անունը, նրան միշտ խնդրում ես փող տալ քո կեղծ քաղաքականության ու քո ստի համար։ Ճշմարտությունն այն է, որ դու չէիր կարողանում հոգ տանել հիմնադրամի մասին ու պահել այն։ Դու վիրավորվել ես, քանի որ Քանյեն քեզ չի հրավիրել մասնակցելու իր ալբոմի ստեղծմանը։ Դու կարծում էիր, թե դու ինչ-որ բանի ես արժանի ու քեզ պետք է հրավիրեին, բայց դու լուզեր ես։ Ես կհասնեմ նրան, որ քեզ կհեռացնեն Donda’s House հիմնադրամից, և այն կաշխատի այնպես, ինչպես պետք է»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն