Իրականում նրանք չեն ուզում մենակ լինել
Միայնակ կանանց շուրջ միշտ հայտնվում են բազմաթիվ մարդիկ, որոնք փորձում են ամեն կերպ ճնշել նրանց, մեկը՝ հայրաբար, մյուսը՝ մտերմաբար։ Լինում են ե՛ւ ագրեսիվ քննադատություններ, ե՛ւ լուրջ փաստարկներ, ե՛ւ խրատներ։ Եթե դուք ձեզ երջանիկ եք զգում առանց տղամարդու, ուրեմն դիմադրեք այդ ճնշումներին։ Նույնիսկ եթե երջանիկ չեք, միեւնույն է, ոչ ոք իրավունք չունի ձեզ քննադատել։
Բարձր ինքնագնահատականի պատճառով նրանք չափից բծախնդիր են
Ոմանք դա անվանում են բծախնդրություն, իսկ մյուսները՝ բարձր պահանջներ։ Բայց սա էլ է հարաբերական։ Ի՞նչ կարիք կա հանդիպել մեկի հետ, ով ձեզ դուր չի գալիս կամ ոչ մի հեռանկարներ չունի կամ էլ այլ աշխարհայացք ունի։ Հանուն նրա, որ համարեք, որ հարաբերությունների մե՞ջ եք։ Իմացե՛ք ձեր գինը ու զիջումների մի՛ գնացեք ուրիշների ճնշումների ներքո։
Նրանք չգիտեն, թե ինչ են ուզում
Առաջին հերթին Ձեզ պետք է ուսումնասիրել ինքներդ Ձեզ, իսկ հետո նոր Ձեզ՝ հարաբերությունների մեջ։ Եթե դուք չեք անցել առաջին փուլը, ապա երկրորդին անցնելն անիմաստ է։ Շրջապատին թվում է, թե դուք ծայրահեղությունից ծայրահեղություն եք ընկնում, բայց եթե այդ հարցին այլ դիտանկյունից նայենք, ապա դուք պարզապես ուզում եք ինքներդ ձեզ հասկանալ, ու տղամարդն այդ հարցում ձեզ միայն կխանգարի։
Նրանք սխալ առաջնահերթություններ ունեն
Չարժե ուշադրություն դարձնել ամենագետ ընկերուհիներին, որոնք վստահեցնում են, որ առանց տղամարդու կյանքը կյանք չէ։ Ու ինչո՞ւ պետք է հարաբերությունները համարվեն առաջնահերթություն։ Եթե դուք մենակ եք՝ դա դեռ չի նշանակում, որ դուք Ձեր տարիները վատնում եք հավաքույթների ու աշխատանքի վրա։ Հնարավոր է, որ Ձեր գլխավոր առաջնահերթությունն ինքնազարգացումն է, այլ ոչ թե սպիտակ նժույգով արքայազնին որոնելը։ Այնպես որ դեռ հարց է, թե ում առաջնահերթություններն են սխալ։
Նրանք դժբախտ են
Երջանկությունը մի հոգեվիճակ է, որը բազմաթիվ գործոններից է կախված, որոնք, ի դեպ, կարող են եւ չներառել տղամարդուն։ Մեր հասարակությունը ինքնաբերաբար Ձեզ վրա դնում է «խոտան» պիտակը, եթե դուք ամուսնացած չեք։ Ձեր կյանքը դատարկ է, դուք խղճուկ եք, ապագա չունեք։ Եթե սիրված երգեր լսելիս ժպտում եք, վայելում եք արեւի շողերը կամ բավականություն ստանում սառը օդին վազելուց, ուրեմն դուք ամենեւին էլ դժբախտ չեք։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը