Նյու Յորքում Բրուքլինի թանգարանում անցել է CFDA fasion Awards (Coucil of Fashion Designers America- Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության արարողությունը։ Կարմիր գորգուղու կերպարանքները մենք արդեն դիտարկել ենք, իսկ հիմա անցնենք ամենակարևորին՝ հաղթողին։
Այս մրցանակաբաշխությունն Օսկարի անալոգն է համարվում նորաձևության աշխարհում, ու Քիմ Քարդաշյանը ստացել է մրցանակ Influencer Award անվանակարգում, որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն (ի դեպ, երեկ՝ արարողության մեկնարկից մի քանի ժամ առաջ Քիմն արդեն իր Instagram-ում անոնսել էր տվյալ իրադարձությունն ու իր մրցանակը):
Քիմ Քարդաշյանը Rick Owens ապրանքանիշի անսամբլով
Ի դեպ, նկատեք, որ Քիմը կարմիր գորգուղուն ներկայացել էր մի անսամբլով, որից թափանցում էր նրա կրծկալը։ Իսկ որոշ ժամանակ անց, երբ Քիմն արդեն պոդիումին կանգնած ելույթ էր ունենում, հստակ երևում էր, որ նա ինչ-որ տեղ է մոռացել իր կրծկալը)))
«Ես մի քիչ ցնցված եմ, որ ստանում եմ նորաձևության մրցանակ, մինչդեռ ժամանակի մեծ մասը մերկ եմ»,- ասել է Քիմը։
Դրանով իսկ Քիմը հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր դեռ մի քանի տարի առաջ ծիծաղում էին նրա վրա (այդ թվում Բեյոնսեն, Նաոմի Քեմփբելը, որի հետ Քիմը հետագայում մտերմացել է, Աննա Վինտուրը, որի հետ Քիմը նույնպես հետո մտերմացել է, բոլոր քննադատներն ու հայտնի դիզայներները, որոնք չէին ուզում նրա հետ աշխատել), որ կարողացել է շատ ավելի հայտնի ու հարուստ դառնալ, քան նրանք:
Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ավելի քան 200 միլիոն բաժանորդ ունի։ Նրա բիզնես նախագծերը՝ օրինակ KKW Beauty , KKW Fragrance, Kids Supply, Kimoji, նրա հավելվածներն ու կայքերը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում, բայց ամենակարևորը՝ դրանք նորաձևության աշխարհի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան բոլոր Նորաձևության շաբաթները՝ միասին վերցված։
Նաոմին մրցանակ է ստացել «Նորաձևության կուռք» անվանակարգում (համաձայնում ենք ու շնորհավորում)։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսնակարները՝ REX, Shutterstock, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը