Այսօր՝ հունիսի 8-ին, ծննդյան տարեդարձն է նշում հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի մրցանակակիր եւ պարզապես մեր սիրելի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: Նա դարձավ 41 տարեկան:
Հայաստանում շատերը նրան պարբերաբար հիշում են Կարապի լճի հարակից տարածքում զբոսնելիս: 2015 թ-ին աշխարհահռչակ ռեփերը հենց այստեղ անակնկալ ձեւով համախմբեց իր հայ երկրպագուներին ու նրանց համար համերգ ունեցավ՝ վերջում, իհարկե, ցատկելով լիճն ու այնտեղ իրհետեւից կանչելով մյուսներին:)
Լավ հիշողություններ արթնացրեցինք, այդպես չէ՞:)
Իսկ հիմա առաջարկում ենք վերհիշել ռեփերի հայտնի մտքերից մի քանիսը.
«Մարդիկ միշտ քեզ խորհուրդ են տալիս լինել համեստ: Ե՞րբ է ինչ-որ մեկը վերջին անգամ քեզ խորհուրդ տվել լինել հրաշալի, ցնցող, անկրկնելի…»:
«Ես սովորական մարդ եմ, որն ունի իր կարծքը: Ես ոչ միշտ եմ ճիշտ, ոչ միշտ եմ պունկտուալ, երբեմն ճիշտ չեմ կարողանում ձեւակերպել մտքերս, բայց իմ մտադրությունները միշտ պարզ են ու անկեղծ»:
«Սիրտդ պարզիր դեպի Աստված, դեմքդ՝ դեպի ծագող արեւը»:
«Կյանքում ոչինչ քեզ հստակ չեն կարող խոստանալ, բացի մահից…»:
«Կարծում եմ՝ ես այնքան զբաղված եմ պատմություն կերտելով, որպեսզի կարդամ այն»:
«Ես միանգամից կարողանում եմ կարդալ մարդկանց մտադրությունները… Սա, ուղղակի, որպես զգուշացում»:
«Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե որտեղ պետք է գնամ, իսկ որտեղ՝ ոչ»:
«Արվեստը պետք է ազատ լինի»:
«Որոշել եմ 2020 թ-ին դառնալ նախագահ»:
«Նորաձեւությունը միտք է, իսկ ես մտքերով լի եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն