Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները, ինչի կապակցությամբ մենք դերասանին շնորհավորում ենք։ Սակայն այսօր Page Six-ը գրում է, որ դերասանի անձնական կյանքում խնդիրներ կան (իսկ ո՞ւմ կյանքում դրանք չկան)։ Հիշեցնենք, որ Բրեդը հանդիպում էր 42-ամյա Ների Օքսմանի հետ, որի մասին հայտնի է այն, որ նա ծնվել է Իսրայելում ու ապրում է ԱՄՆ-ում։
Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ներկայացված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում։ Փիթն ու նա ընդհանուր կիրք ունեն ճարտարապետության հանդեպ, ինչն էլ մտերմացրել է նրանց։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։
Եվ ահա անցած հանգստյան օրերին Ներիին Փարիզում տեսել են 52-ամյա ֆինասնագետ ու ձեռներեց Բիլլ Էքմանի հետ։ Էքմանը, որը հիմնել է Pershing Square Capital Management ֆոնդը, ազատ ժամանակ շատ է սիրում թենիս խաղալ։ Անցած հանգստյան օրերին նա մասնակցել է սիրողական մրցաշարերից մեկին։ Ներին էլ եկել էր դիտելու այդ խաղը, իսկ խաղից հետո նա Էքմանի հետ միասին երեկույթի է մասնակցել։
«Բիլլը և՛ հանդիպումն է հաղթել, և՛ աղջկա սիրտն է գրավել։ Բրեդ Փիթին թենիս է պետք սովորել ու Էքմանի մակարդակի կրթություն ունենալ, եթե նա ուզում է իր կողքին տեսնել նման փայլուն ինտելեկտուալ կնոջ, ինչպիսին է Ներին»,-մեկնաբանել է այդ նորությունը մոտ կանգնած աղբյուրը։
Էքմանի անձնական կյանքի մասին հայտնի է այն, որ նա 1994-ին ամուսնացել է Հարվարդի համալսարանի շրջանավարտուհի, լանդշաֆտային դիզայներ Կարեն Էնն Հերսկովիցի հետ, որից երեք երեխա ունի։ Իսկ 2016-ի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ ամուսինները բաժանվել են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ