Պարուհի VARDA-ն ցույց է տվել իր հորը։ Հայուհին իր Instagram-ում հրապարակել է հոր լուսանկարները, որը մակագրել է հետևյալ ձևով․
«Հայրը այն մարդն է, ում համար դու միշտ կլինես ամենագեղեցիկ արքայադուստրը։ Իմ հայրը միանգամից հինգ նման արտայադուստր ունի, ես ամենակրտսերն եմ»,- գրել է պարուհին։
Իսկ քիչ ավելի ուշ VARDA-ն ավելացրել է նոր լուսանկար (գլխավորը)։
«Չի կարելի լինել նրա կողքին, ով քեզ թերարժեքության զգացում է ներշնչում։ Նրա հետ, ով քո մեջ արթնացնում է վատագույն զգացմունքները՝ չարություն, խանդ, նախանձ․․․ Դուք նկատե՞լ եք, որ տարբեր մարդկանց հետ մենք մեզ տարբեր կերպ ենք պահում։ Օրինակ այս հարաբերություններում մարդը կարող է սարսափելի խանդոտ լինել, իսկ մեկ այլ հարաբերություններում անվերապահորեն վստահել իր զուգընկերոջը։ Դուք մտածելու առիթ ունեք, եթե Ձեր ընկերուհին հիստերիկ տեսարաններ է սարքում, գո՞ւցե հենց Ձեր մեղավորություն է ․․․ Գո՞ւցե Դուք սովորություն ունեք նրա ներկայությամբ հիանալ այլ կանանցով կամ էլ բացահայտ զննում եք բոլոր նրանց, ովքեր Ձեր տեսադաշտում են հայտնվում։ Կամ էլ հաճախ եք հիշատակում, թե ինչ համեղ բորշ էր եփում ձեր նախկինը։ Կինը խանդում է, երբ զգում է վտանգ, բայց հաճախ տղամարդիկ առանց գիտակցելու արհեստականորեն են նման վտանգ ստեղծում, դրանով իսկ ստիպելով իրենց զուգընկերուհուն անհանգստանալ։ Ես համարում եմ, որ այս աշխարհում յուրաքանչյուրը՝ թե տղամարդիկ, թե կանայք, արժանի են նրան, որ իրենց զգան լավագույնը, ու եթե Դուք չեք կարողանում այդ զգացմունքը պարգևել մարդուն, պետք չէ թունավորել նրա կյանքը, չէ որ այն, ինչ դուք չեք գնահատում, կարող է մեկ ուրիշի համար իսկական գանձ լինել»,- մակագրել է լուսանկարը աղջիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն