Մինչ մենք փորձում ենք պարզաբանել Հայաստանում տեղի ունեցող լուրջ գործերը, ուղեղի գոծունեության դեգրադիացիան, որը կոչվում է «Դոմ 2», շարունակում է իր գոյությունը ռուսական հեռուստաեթերում)))
Հեռուստանախագծի մասնակիցներ Եկատերինա Սկյուտտեի ու Դարյա Դրուզյակի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով աղջիկներից մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Չնայած, գլխի լուրջ վնասվածք ստացած Սկյուտտեն գոհ է միջադեպից ու նույնիսկ իրեն հաղթող է համարում այս իրավիճակում։
«Ես ինձ չեմ արդարացնում։ Անձամբ ինձ նա չի դիպել»,- ասել է նա։
Սկյուտտեն համոզված է, որ նման արարքի դրդապատճառն ատելությունն է։ Նրա խոսքով՝ Դրուզյակը սկսել է վիճել տրակտորիստ Սերյոժայի հետ, «նրա ընտանիքին ու երեխայի վրա կեղտ թափել»։ Դրանից հետո Դարյան իբրև անցել է Անդրեյ Դենիսովի մորը։
«Ես փորձեցի փակել նրա բերանը, բայց նա շատ ապուշ է»,- բացահայտ ասել է Սկյուտտեն։ Աղջիկը նաև հիշել է, թե ինչն է իրեն խանգարել ֆիզիկական գերազանցություն դրսևորել։ «Ես նրա վրա հարձակվեցի, բայց նա իր ձեռքին գտնվող բաժակով արագ հարվածեց իմ ճակատին»,- շարունակել է հեռուստաաստղը։
Աղջիկը գոհ է, որ միայն մեկ սպիով է ազատվել այդ իրավիճակից, քանի որ ամեն ինչ կարող էր միանգամայն տխուր ավարտ ունենալ։
«Իմ կարծիքով ես արժանի դրսևորեցի ինձ։ Այո, կռվել ենք։ Այո, ստացել եմ հարված։ Բայց ես ինձ չեմ կարող պարտված համարել»,- վստահ է Սկյուտտեն։
Դարյա Դրուզյակ
Նշենք, որ վեճը սկսողը մասամբ ընդունել է իր սխալը։
«Այնքան էլ ճիշտ չէր հարձակվելը, բայց երկար նախապատմություն կար, ու այդ պահին ամեն ինչ հասավ գագաթնակետին։ Չեմ արդարացնում ինձ, բայց և չեմ զղջում»,- ասել է աղջիկը։ Այսպես թե այնպես, Սկյուտտեն ստեղծված կոնֆլիկտում իրեն է համարում հաղթող։
«Ծեծը համենայն դեպս զզվելի չէր։ Հաղորդավարները կապ չունեն; Ես եմ հարձակվել ու ես էլ ստացել եմ։ Հեռացել եմ ոչ Դաշայի պատճառով։ Սպի կլինի, բայց վնասվածքը մահացու չէ։ Աստված փրկեց։ Իսկ դուք կարող եք դատել ինձ, ձեր գործն է»,- ամփոփել է հեռուստանախախագծի աստղը։
Աղբյուրը՝ «Դնի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»