«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սոֆի Մխեյանը, Արամեն, Անի Քրիստին, Մհերը եւ այլք՝ լուսահոգի Նադեժդա Սարգսյանի մասին

23:45, 2 հուլիսի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am STYLE-ը, այսօր ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդության պայմաններում կյանքից հեռացավ սիրված երգչուհի , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկանում:

Երգչուհի Էմմիի մայրիկը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ՝ շնորհիվ իր անկոտրում ու լավատես բնավորության: Երգչուհու կյանքի ու կարիերայի ամենաուշագրավ դրվագների մասին արդեն ներկայացրել ենք՝ հիշելով որոշ մանրամասներ:

Հայ երգարվեստի ներկայացուցիչները, դերասանները այս պահին իրենց հույզերը փորձում են արտահայտել Instagram-ում: Ոմանք, ինչպես երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւ Լիլուն, Իվետա Մուկուչյանը, հումորիստ Արմուշը,  պարզապես առանց բառերի իրենց story բաժնում կիսվել են սիրված երգչուհու լուսանկարով եւ այն մակագրել այսպես. «Ննջիր խաղաղությամբ»:

Երգիչ Արամեն Instagram-ի story բաժնում հրապարակել է Նադեժդա Սարգսյանի հին լուսանկարներից մեկը եւ այն մակագրել «ցավում եմ» գրառմամբ:



Իսկ երգիչ Մհերը իր էջում տեսանյութ է տեղադրել եւ հրապարակումը մեկնաբանել այսպես. «Մենք Ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ..Երբեք չէի մտածի, որ միասին երգած այս երգը կնվիրեմ ձեր հիշատակին իմ Նադեժդա Սարգսյան((( Միշտ կմնաք մեր հուշերում սիրելի Նադյաս, հոգատար մայր, շատերի սիրելի ուսուցչուհի... Էմմի ցավակցում եմ...»:

Երգչուհի Անի Քրիստին իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքը Նադեժդա Սարգսյանի հետ է: Երգչուհին այսպես է մեկնաբանել լուսանկարը. «Ուժեղ կին ու մայր: Նվիրված աշխատանքին անվերապահորեն ու անմնացորդ: Հանգչիր խաղաղությամբ սիրելիս»:



Մեզ հետ զրույցում Անի Քրիստին նշեց, որ բավականին հուզված է եւ տրամադրություն չունի երկար որեւէ մեկնաբանություն տալ կամ վերհիշել երգչուհու հետ ունեցած լավագույն պահերը:

Երգչուհի Ջուսը եւս հրապարակել է Instagram-ում մի լուսանկար, որում երկուսն էլ պայծառ տեսք ունեն: Ջուսը նույն բառերն է ուղղել լուսահոգի երգչուհուն. «Ննջիր խաղաղությամբ»:



Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակած լուսանկարին կից մտերմիկ դիմելաձեւ է օգտագործել ու գրել. «Աստված Հոգիդ Լուսավորի Նադյուշա»:



Սոֆի Մխեյանը կիսվել է Instagram-ում արխիվային մի լուսանկարով, որում պատկերված են ինքը, Նադեժդա Սարգսյանը, Էմմին: Սոֆին հրապարակմանը կից գրել է. «Նադեժդա Սարգսյան (Մեր Նադյան………Աստված Հոգիդ Լուսավորի)»:



Մեկ բան ակնհայտ է, հայ հասարակության ու դրա մի մաս կազմող հայ աստղերի համար Նադեժդա Սարգսյանի կորուստը մեծ է: Լուսահոգի երգչուհին մշտապես կմնա հանրության սրտում եւ մտքերում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել