«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դու այստեղ ոչ ոքի պետք չես առանց ճիշտ ռակուրսի». Գոհար Ավետիսյանը՝ չմշակված լուսանկարների մասին

19:57, 13 հուլիսի

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ում ոչ միայն հրապարակում է գեղեցիկ լուսանկարները, ցույց է տալիս իր աշխատանքները, այլեւ հաճախ քննարկումներ ու դիալոգներ է սկսում օգտատերերի հետ:

Այս անգամ Գոհարը իր հանգստից մի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որը մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Եթե դու Instagram-ից կախվածություն ունեցողների շարքից ես, ապա մոռացիր այնպիսի լուսանկարների մասին, որոնք կարող էիր ներբեռնել այլ սոցիալական ցանցեր: Այստեղ որքան հեքիաթային լինեն լուսանկարները, այնքան ավելի լավ: Եվ, իհարկե, պետք չէ տեղադրել լուսանկարներ, որոնցում լավ տեսք չունես: Բնական է՝ ոչ ոք չի ցանկանա իրեն վատ տեսանկյունից ներկայացնել»:

Գոհարը խոսել է նաեւ այն մասին, թե որ կադրերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց. «Ես շատ անգամներ եմ առանց մշակման , կոկորդիլոսի ժպիտով լուսանկարներ տեղադրել, բայց տեսել եմ, որ դրանք ձեզ հետաքրքիր չեն ու ջնջել եմ դրանք: Բայց ահա բնության հրաշալի տեսարանների, վառ կադրերի, եւ, իհարկե, մերկ հետույքի կողքով դժվար է անտարբեր անցնել»:




Խոսելով գրառմանը կից լուսանկարի մասին՝ դիմահարդարը հավելել է. «Նայեք այս լուսանկարին, որին ես պատրաստ չէի: Դուք տեսնում եք տգեղ պոչ, դիմահարդաման բացակայություն եւ 3D մարմին: Ես ընդամենը խնդրեցի լուսանկարել ինձ, որ այդ պահը անմահանա:  Առանց ճիշտ ռակուրսի դու այստեղ ոչ ոքի պետք չես»:

Գոհարը եզրափակել է խոսքը. «Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, քիչ հետո ես այս նկարը եւս կհեռացնեմ իմ միկրոբլոգից»:

Ավելի վաղ 25-ամյա հայուհին ներկայացել էր Սոֆի Լորենի ոճով: Նա իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում նա նուրբ դիմահարդարմամբ էր ու յուրահատուկ սանրվածքով: Օգատերերից շատերը հայուհուն համեմատել էին Սոֆի Լորենի հետ: Եղել էին նաեւ այնպիսիք, ովքեր կարծիք էին հայտնել, թե նա լուսանկարում ավելի շատ դերասանուհի Մոնիկա Բելուչիին է նման:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել