Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ում ոչ միայն հրապարակում է գեղեցիկ լուսանկարները, ցույց է տալիս իր աշխատանքները, այլեւ հաճախ քննարկումներ ու դիալոգներ է սկսում օգտատերերի հետ:
Այս անգամ Գոհարը իր հանգստից մի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որը մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Եթե դու Instagram-ից կախվածություն ունեցողների շարքից ես, ապա մոռացիր այնպիսի լուսանկարների մասին, որոնք կարող էիր ներբեռնել այլ սոցիալական ցանցեր: Այստեղ որքան հեքիաթային լինեն լուսանկարները, այնքան ավելի լավ: Եվ, իհարկե, պետք չէ տեղադրել լուսանկարներ, որոնցում լավ տեսք չունես: Բնական է՝ ոչ ոք չի ցանկանա իրեն վատ տեսանկյունից ներկայացնել»:
Գոհարը խոսել է նաեւ այն մասին, թե որ կադրերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց. «Ես շատ անգամներ եմ առանց մշակման , կոկորդիլոսի ժպիտով լուսանկարներ տեղադրել, բայց տեսել եմ, որ դրանք ձեզ հետաքրքիր չեն ու ջնջել եմ դրանք: Բայց ահա բնության հրաշալի տեսարանների, վառ կադրերի, եւ, իհարկե, մերկ հետույքի կողքով դժվար է անտարբեր անցնել»:
Խոսելով գրառմանը կից լուսանկարի մասին՝ դիմահարդարը հավելել է. «Նայեք այս լուսանկարին, որին ես պատրաստ չէի: Դուք տեսնում եք տգեղ պոչ, դիմահարդաման բացակայություն եւ 3D մարմին: Ես ընդամենը խնդրեցի լուսանկարել ինձ, որ այդ պահը անմահանա: Առանց ճիշտ ռակուրսի դու այստեղ ոչ ոքի պետք չես»:
Գոհարը եզրափակել է խոսքը. «Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, քիչ հետո ես այս նկարը եւս կհեռացնեմ իմ միկրոբլոգից»:
Ավելի վաղ 25-ամյա հայուհին ներկայացել էր Սոֆի Լորենի ոճով: Նա իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում նա նուրբ դիմահարդարմամբ էր ու յուրահատուկ սանրվածքով: Օգատերերից շատերը հայուհուն համեմատել էին Սոֆի Լորենի հետ: Եղել էին նաեւ այնպիսիք, ովքեր կարծիք էին հայտնել, թե նա լուսանկարում ավելի շատ դերասանուհի Մոնիկա Բելուչիին է նման:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)